Արմեն.
Բարև ձեզ։ ՍՊԸ (էլեկտրոմոնտաժման ծառայություններ մատուցող, էլեկտրական սարքավորումների սպասարկում) բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ՝
1. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ,
2. ի՞նչ հարկով է հարկվելու,
3. արդյո՞ք սկզբում աշխատողներ պետք է գրանցել,
4. տվյալ գործունեության համար լիցենզիա հարկավո՞ր է։
Էլեկտրոմոնտաժման ծառայությունների մատուցման, էլեկտրական սարքավորումների սպասարկման ծառայությունների մատուցման ընկերություն բացելու համար, տեսեք, էլեկտրոմոնտաժման ծառայությունները դա շինարարության ոլորտ է, լիցենզիայի պահանջ կա՝ էներգետիկ ներդիր, 2 փորձառու մասնագետ է պետք ներկայացնել, իսկ էլեկտրական սարքավորումների սպասարկման ծառայությունների համար լիցենզիայի պահանջ չկա:
1. Անհրաժեշտ են պետ. ռեգիստրում գրանցման փաստաթղթեր, անձնագրային տվյալներ, սոց. քարտ, կախված նրանից՝ քանի հոգով եք ցանկանում հիմնադիր լինել, մեկ անձով էլ կարելի է:
2. Գործելու եք շրջ. հարկի ռեժիմում, 5 տոկոս է տվյալ դեպքում հարկումը լինելու, ինչպես նաև վճարելու եք շահութահարկ, սոց. վճար, զինծառայողների ֆոնդին վճարումներ:
3. Աշխատողներ գործունեության սկզբում անպայման չէ գրանցել, սակայն լիցենզիայի հայտի համար էներգետիկ մասնագետների հետ աշխատանքային պայմանագրեր գոնե նախնական պետք են:
Զանգեք 099455932, ավելի հստակ զրուցենք:
Շնորհակալություն, հարգելի Տիգրան: Կզանգահարեմ:
Ձեր նշած գործունեությունը լիցենզավորման ենթակա չի: Իսկ գրանցվելու համար, կախված նրանից՝ ՍՊԸ, թե ԱՁ, մոտենում եք պետ. ռեգիստր Ձեր անձը հաստատող փաստաթղթերով, եթե ՍՊԸ եք բացում՝ նաև հիմնադիր ժողովի որոշմամբ, կանոնադրությամբ: Գրանցման համար ՍՊԸ-ի դեպքում ոչինչ չեք վճարում, իսկ ԱՁ-ի դեպքում՝ 3 000 դրամ:
Կարող եք զանգահարել մանրամասն պարզաբանման համար՝ 043003060:
Շնորհակալություն:
Էլեկտրոմոնտաժի աշխատանքները, այո, լիցենզավորման ենթակա են. տարեկան 80 000 դրամ պետ. տուրք ներդիրի համար:
Որտեղի՞ց ստանալ լիցենզիան:
Լիցենզիան տալիս է քաղաքաշինության կոմիտեն:
Նախ ՍՊԸ-ն պետ. ռեգիստրում պետք է գրանցեք, նոր դիմեք լիցենզիայի համար: