Եթե ունենք արդեն ԱՁ, աշխատում ենք շրջ. հարկով, ապա նոր ՍՊԸ բացելու դեպքում, որը աշխատելու Է ԱԱՀ-ով, ինչպե՞ս կազդի դա ԱՁ-ի հարկատեսակի վրա: Արդյո՞ք երկուսն էլ կտեղափոխվեն ԱԱՀ-ի դաշտ:
Եթե տվյալ անհատ ձեռներեցը 20 % և ավել բաժնեմաս ունենա ՍՊԸ-ում և/կամ գործունեությունից կախված հարկայինը համարի փոխկապակցված, ապա այո, կտեղափոխվեն ԱԱՀ-ի դաշտ: ՀՀ ՀՕ հոդված 30:
Եթե տվյալ անհատ ձեռներեցը 20 % և ավել բաժնեմաս ունենա ՍՊԸ-ում և/կամ գործունեությունից կախված հարկայինը համարի փոխկապակցված, ապա այո, կտեղափոխվեն ԱԱՀ-ի դաշտ: ՀՀ ՀՕ հոդված 30:
Այդ դեպքում հարկայինը Ձեզ կճանաչի փոխկապակցված՝ հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ: Այո, երկուսն էլ կտեղափոխվեն ԱԱՀ-ի դաշտ:
Անշուշտ այն կազդի շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի վրա, մանավանդ այն դեպքում, եթե ՍՊԸ-ի տնօրենը լինի միաժամանակ ԱՁ: