ՍՊԸ անցնում է ԱԱՀ շեմը

Ալվարդ․

Բարև։ Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ը դեկտեմբերով գրվող վերջին հաշվով, որը պետք է գրեմ այսօր, անցնում է ԱԱՀ շեմը։ Խնդրում եմ օգնեք հասկանալու հետագա քայլերը, ինչպիսի՞ հաշիվ պետք է գրեմ և ի՞նչ հաշվետվություններ հանձնեմ: Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Հաշիվը պետք է մասնատեք 2 մասի։ Անցնող գումարի համար գրում եք արդեն հարկային հաշիվ՝ ԱԱՀ-ով։ Պետք է ներկայացնեք նաև ԱԱՀ վճարող համարվելու դիմում՝ նշելով համապատասխան հոդվածը։

2022թ․ IV եռ․ համար պետք է հանձնեք շրջանառության հարկի հաշվարկ, դեկտեմբեր ամսվա համար՝ ԱԱՀ հաշվարկ, 2022թ․ համար՝ շահութահարկի հաշվարկ։

Nerses

Եվ յուրաքանչյուր ամիս պետք է հանձնեք 260 ձևը։

Tigran

Շահութահարկով ու ԱԱՀ-ով հարկվելու եք միայն գերազանցող մասի հաշվով, համապատասխան հաշվետվությունները պետք է նաև ներկայացնեք, 2023-ի համար էլի գործեք շրջհարկով,

Աննա

Տիրգրան ջան այսինքն եթե 2022 ին անցելա շեմը 115մլն, 2023 ին կարող է նորից համարվել շրջ հարկ աշխատող?

Tigran

այո, էլի մինչև 115մլն, եթե դրան անցնելու մյուս պայմանները ևս ապահովված են,

Աննա

իսկ որոնք են մյուս պայմանաները

Tigran

ՀՕ 254 հոդված 2 մասը

Աննա

ՀՕ 254 հոդված 2 մասը հակառակն է ասում

Tigran

այո, եթե այդ պայմաններին հակասություն չկա, կարող եք ներկայացնել շրջհարկի հայտարարություն տվյալ տարվա համար, հաշվի առեք որ այդ պայմանները 2025-ից մի քիչ փոխվելու են

Արթուր

Հարգելի Աննա, եթե 2022թ-ին 115 միլիոն դրամ շեմը գերազանցել եք, 2023-ին չեք կարող համարվել շրջանառության հարկ վճարող։

Շրջանառության հարկ վճարող կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը: