Սուրճի և ֆրեշի վաճառք

Լիանա․

Բարև Ձեզ։ Եթե խանութում նաև վաճառվում է տեղում պատրաստվող սուրճ և ֆրեշ (խանութը չունի սպասարկման տարածք), այդ դեպքում համարվու՞մ է հանրային սնունդ, թե՞ ոչ, և թաղապետարան պետ․ տուրք անհրաժե՞շտ է վճարել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Համենայն դեպս դա առանձին գործունեություն է, հանրային սնունդ չէ։

Գայանե

Պետք է տեղական տուրք վճարեք

Գայանե

Տեղական տուրք պետք է վճարեք։

Նաիրա

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874 հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» համաձայն, «I» բաժնի «56. Հանրային սննդի կազմակերպում» հատվածը իր մեջ ներառում է անմիջական տեղում սպառման համար պատրաստի կերակրատեսակների, ինչպես նաև կերակրատեսակների հետ մատուցվող խմիչքների վաճառքը և սպասարկումը ռեստորաններում, սրճարաններում, այդ թվումինքնասպասարկման կամ պատրաստված սննդի դուրս տանելու հնարավորությամբ, վաճառասեղանի կանգնակի մոտ, նստելատեղերով կամ առանց նստելատեղերի:
Տնտեսական գործունեության այս տեսակի համար որոշիչ գործոնն է
պատրաստի սննդի մատուցումը տեղում անմիջական սպառման համար, այլ ոչ թե սպասարկման հարմարավետությունը:
Նշվածից հետևում է, որ գործունեությունը հանրային սննդի կազմակերպում համարելու հարցում առաջնային նշանակություն ունի հանրային սննդի՝ անմիջական տեղում սպառման համար նախատեսված լինելու հանգամանքը։ Ընդ որում, խոսքը գնում է, ոչ թե տեղում սպասարկման հարմարավետություն և հնարավորություն ունենալու, այլ արտադրանքի՝ տեղում սպառման ենթակա լինելու նշանակության մասին՝ անկախ արտադրանքը տեղում սպառելու համար պայմաններ ունենալու հանգամանքից։
Միաժամանակ, դասակարգչի «56.30 Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայություններ» դասը ներառում է տեղում օգտագործելու համար խմիչքների պատրաստման, վաճառքի և սպասարկման ծառայությունները` բարերում, պանդոկներում, կոկտեյլ-սրահներում, գարեջրասրահներում, պարահրապարակներում, գիշերային ակումբներում (խմիչքների մատուցմամբ), սուրճի, հյութերի սրահներում, ինչպես նաև խմիչքների վաճառքը սայլակներից: Նշյալ դասի մեջ ներառում է նաև «56․30․4 Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառք» ենթադասը, որը իրենից ներկայացնում է շարժական առևտրի կետերի միջոցով միայն խմիչքների, ըմպելիքների պատրաստում և վաճառք։