Լ.
Ինչպիսի՞ գործունեություն է համարվում սուրճի ապարատների միջոցով սուրճի վաճառքը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լ.
Ինչպիսի՞ գործունեություն է համարվում սուրճի ապարատների միջոցով սուրճի վաճառքը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Սուրճի ապարատների միջոցով իրականացվող գործունեությունը կարող է հարկվել ինչպես շրջանառության հարկով, այնպես էլ ավելացված արժեքի հարկով, իսկ որ հարկատեսակն է ավելի հարմար, դա կախված է արդեն իսկ Ձեր բուն գործունեությունից:
Եթե չեմ սխալվում, դա կարող է հարկվել նաև արտոնագրային հարկով, սակայն բոլոր դեպքերում, կախված ստացած ապրանքներից, Դուք կարող եք ինքնուրույն ընտրել հարկատեսակը:
Մետաղադրամով և (թղթադրամով) շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեություն է համարվում մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով պատրաստի սննդի (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլ սննդամթերքի) վաճառքի կազմակերպումը: Մետաղադրամով (և) կամ թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման համար վճարվում է արտոնագրային հարկ՝ ամսական 5 000 դրամ Երևանում, 4 000 դրամ մարզկենտրոններում, 3 000 դրամ այլ քաղաքներում, 1 000 դրամ սահմանամերձ գյուղերում, 2 000 դրամ այլ վայրերում, ինչպես նաև հաշվարկվում է գործակից: