Accountant.am

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ մարզում է և գործում է շրջհարկով, գովազդային վահանակներ է արտադրում, նաև ունի սուրճի ապարատ, որը համայնքապետարանով թույլտվություն ունի։ Կասե՞ք՝ սուրճի ապարատի համար էլ է պետք շրջանառություն ցույց տալ, և ինչպե՞ս է դա իրականացվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
15 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

սուրճի ապարատի համար պետտուրք պետք է վճարեք, դա շրջհարկի մաս չէ, առանձին ապարատի հասցեի նշումով պետք է հայտարարություն ներկայացնեք,

Գայանե

Տիգրան ջան, հայտարարությունը թաքսերվիզո՞վ, և ո՞ր համարն է: Եթե չենք ներկայացրել դա խնդի՞ր է։
Շնորհակալ եմ շատ։

Tigran

այո հայտարարությունը թաքսերվիզով՞
Սկսած 01.09.2024 գործարկվել է նոր հաշվետվական ձև՝
285. Հայտարարություն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.8-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու վերաբերյալ – ib
պետք է այս ձևը ակտիվացնեք

Գայանե

Շնորհակալ եմ Տիգրան ջան..

Գայանե

ib-ին ինչպե՞ս են ակտիվացնում Տիգրան ջան։

Tigran

լիազորի կոդով մտեք թաքսերվիզ և ակտիվացրեք

Գայանե

Տիգրան ջան լիազորով ակտիվացրել եմ 285 ձևը, ուղղակի ակտիվ չի,որ տվյալները լրացնեմ։

Tigran

սկզբում ապարատի տեղը գրանցեք ,հետո 285-ը

Գայանե

Տիգրան ջան ապարատը համայնքապետարանով թույլտվություն ունի, ուզում եմ հասկանալ որտե՞ղ եմ գրանցելու․․․գրանցման ձևն եմ հարցնում։

Tigran

թաքսերվիզով

Գայանե

Հաշվետվություններ բաժնի՞ց։

Tigran
Գայանե

Շնորհակալ եմ

Անահիտ

Տիգրան ջան, իսկ թույլտվություն պետք է թաղապետարանից կամ այլ պետական մարմնից?

Tigran

թաղապետարանից կամ համայնքապետարանից ,
1. Բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
2. Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվումհանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:
3. Բացօթյա առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ
վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար: