Լիլիթ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մեկ հարց է ինձ հետաքրքիր` ըստ նոր օրենքի ֆիզարձակուրդում գտնվող անձանց սոց. փաթեթի գումար՝ ամսական 6 000դրամ, փոխանցվու՞մ է, թե՞ ոչ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիլիթ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մեկ հարց է ինձ հետաքրքիր` ըստ նոր օրենքի ֆիզարձակուրդում գտնվող անձանց սոց. փաթեթի գումար՝ ամսական 6 000դրամ, փոխանցվու՞մ է, թե՞ ոչ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Արդյո՞ք հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձինք օգտվում են սոցիալական փաթեթից:Հղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդի ժամանակահատվածում սոցփաթեթի շահառուների սոցփաթեթի իրավունքը չի կասեցվում։ Այդ կարգավիճակում գտնվող սոցփաթեթի շահառուների համար սոցփաթեթի գումարները ենթակա են փոխանցման 30.10.2021-ից հետո: Սոցփաթեթի այն շահառուների համար, ովքեր 30.10.2021 դրությամբ գտնվում են հղիության և ծննդաբերության արձակուրդում, սոցփաթեթի գումարները ենթակա են փոխանցման 2021 թ. նոյեմբեր ամսվանից սկսած:
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց համար սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքը կասեցվում է այդ ժամանակահատվածում, և նրանց սոցիալական փաթեթի գումարը սկսվում է փոխանցվել աշխատանքի վերադառնալու ամսվանից սկսած, եթե մինչև արձակուրդի տրամադրումը հանդիսացել են սոցփաթեթի շահառու:
(Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 11-րդ ենթակետի՝ «դ» պարբերությունը, 14-րդ ենթակետի «ե» պարբերությունը)
Սոց. փաթեթի գումարը չի հատկացվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց այդ ժամանակահատվածում: