Սոց. վճարի պահում վերջնահաշվարկից

Նաիրա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, վերջնահաշվարկից սոց. պահում կատարում են արդյոք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
20 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

վերջնահաշվարկից սոց չի պահվում և գործատուն սոցապ չի վճարում

Նաիրա

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ 33 կետ`
Օրենքով սահմանված դեպքերում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):

Դավիթ Ասատրյան

ՈՉ միանշանակ, ոչ 3 տոկոս, ոչ էլ գործատուի սոց

Հովհաննես

Ոչ սոց պահում չի կատարվում համաձայն ստորև նշված հրահանգի 33 կետի 5-րդ պարբերության:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
30 մայիսի 2005 թ.
ք. Երևան
N 1-05/05-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
33 կետ 5-րդ պարբերություն
Օրենքով սահմանված դեպքերում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):
Ընդհանուր այդ հրահանգը կարող եք նայել հետևյալ հղման մեջ
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=39790&DocID_AM=39790&DocID_RU=0&DocID_EN=0
Հարցերի դեպքում խնդրում եմ գրեք սիրով կպատասխանեմ:

Անահիտ

Սիրելի Նաիրա , վերջնահաշվարկից սոց վճար չի պահվում:

Դավիթ Ասատրյան

Վերջնահաշվարկ ասելով ի նկատի ունեմ չօգտագործած արձակուրդային օրերի հատուցումը, և ոչ թե վերջին օրերի աշխատավարձը:

Արման

Ոչ, վերջնահաշվարկից սոց. վճար չի պահվում

Ալեքսանդր

Նաիրա ջան, վերջնահաշվարկից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում։ Այդ մասին կարող ես կարդալ ՀՀ ԿԱ ՀՊԾ 30.05.05թ. թիվ 1-05/05-Ն հրամանում։

LL

Կոնկրետ վերջնահաշվարկից այո

Lana

Ոչ, չեն կատարում:

Հերմինե

Վերջնահաշվարկից սոց. վճար պահել պետք չէ. այն աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոց չէ, այլ դրամական հատուցում չօգտագործված արձակուրդային օրերի դիմաց:

LL

կարդացեք հրահանգի 36 կետը ազատման նպաստից չի հաշվարկվում

LL

Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է վարձու աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ (աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե օրենքով կամ աշխատանքային պայմանագրով այլ կարգ նախատեսված չէ)` վերջնահաշվարկի օրը վճարելով աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները: Վարձու աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու սոցիալական վճարների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ: Վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:

LL

Իսկ Նաիրան չի ել , որ ազատվողը չօգտագործած արձակուրդ ունի

Նաիրա

Շնորհակալություն բոլորին պարզաբանման համար.

Հերմինե

Հերմինե, Ձեր անվան մեջ ինչ-որ տարբերակվող բան ավելացրեք, որպեսզի մեզ իրարից հնարավոր լինի տարբերել

Նարինե

Իսկ կարողեք ասել եթե սոց. վճարներ չեն պահվում իսկ եկամտահարկը պահվում է անձնական նվազեցումով թե ինչպես

Գայանե

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ
36 կետ 2-րդ պարբերություն, կատարվում են սոց.պահումներ:

Ռաֆիկ

Հարգելի Նաիրա

Նախ, վերջնահաշվարկը գործողություն է, որի ժամանակ ազատվող աշխատակցի համար արվում են վերջնական հաշվարկներ՝ նրան հասանելիք գումարները հաշվարկելու և վճարելու համար։
Իսկ աշխատանքից ազատվելու ժամանակ աշխատակցին կարող են վճարվել հետևյալ գումարները՝
1. աշխատավարձ աշխատած, բայց չվճարված օրերի համար,որից կհաշվարկվի և՜ ե/հ և՜ սոցվճար (ՀՊԾ 30.05.05,1-05/05-Ն,36 կետ 2-րդ պարբերություն)
2. հատուցում չօգտագործված արձակուրդի համար՝ հաշվարկվում է միայն ե/հ, սոցվճար չի հաշվարկվում (ՀՊԾ 30.05.05,1-05/05-Ն,33-րդ կետ 5-րդ պարբերություն)
3. որոշ դեպքերում աշխատակցին կարող է վճարվել արձակման նպաստ, որից հաշվարկվում է միայն ե/հ, սոցվճար չի հաշվարկվում (ՀՊԾ 30.05.05,1-05/05-Ն,36-րդ կետ 1-ին պարբերություն)

Չի բացառվոում, որ վերջնահաշվարկի ժամանակ աշխատողի համար հաշվարկվեն և նրան վճարվեն այլ գումարներ ևս։ Յուրաքանչյուր այդպիսի դեպքի համար էլ, ինչպես նախորդ երեք դեպքերում պետք է տեսնել թե ինչ է ասում օրենսդրությունը այդ գումարներից ե/հ կամ սոցվճարներ հաշվարկելու և վճարելու մասին։

Ռաֆիկ

Հարգելի Նաիրա
նախորդ գրության մեջ 3-րդ դեպքի համար տեղ էր գտել անճշտություն

3. Աշխատանքից ազատման դեպքում վճարվող արձակման նպաստը «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի ժե) կետի համաձայն հանդիսանում է համախառն եկամտից նվազեցվող եկամուտ, հետևաբար այդ գումարից չի հաշվարկվում ո՜չ ե/հ և ոչ էլ սոցվճար։