Սոց. վճարի հետ կապված

Մանուշ.

Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանամ, եթե աշխատողը գրանցված աշխատում է, ու նրա համար փոխանցվում է ամենամսյա սոցվճարը ու եկամտահարկը, ու նույն աշխատողը գրանցվում է մի ուրիշ հիմնարկում, օրինակ ԱՁ-ում, ապա անպայման ԱՁ-ն նույպե՞ս պետք է սոց. ու եկամտարակ փոխանցի: Ես լսել եմ, որ եթե մի հիմնարկում փոխանցվում է սոցվճար, ապա երկրորդ աշխատավայրում չի փոխանցվում սոցվճար:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
ՎԱՐԴ

Բարև, սիրելի Մանուշ։ Եթե աշխատողը գրանցված աշխատող է նաև ԱՁ-ում, ապա անպայման պետք է նրա աշխատավարձից հաշվարկվի սոցի և եկամտահարկի գումարները։ Նա այդ դեպքում համարվում է համատեղությամբ աշխատող։

Մարիամ

Հարգելի Մանուշ,
անկախ այն հանգամանքից, թե անձը հանդիսանում մեկ կամ մի քանի ընկերությունների աշխատող, սոց. վճարն ու եկամտահարկը հաշվարկվում և վճարվում է օրենքով սահմանված կարգով, առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները և եկամտահարկը:
Տես Պարտադիր ոցիալական ապահովագրության մասին օրենք`հոդված 5 կետ 1:
Եկամտահրկի մասին օրենք` հոդված 14: