Սոց. վճարի հաշվարկ

Հայկ.

Ես լսել եմ, որ վերջնահաշվարկից գործատուն սոց. չի վճարում, բայց սոց.ի հրահանգի մեջ նշվում է, որ հարկումը կատարվում է ընդհանուր սկզբունքով… խնդրում եմ ասեք, հնարավոր է ես ինչ-որ բան բաց եմ թողել….. ո՞րն է ավելի ճիշտ, որտե՞ղ էլի կարող եմ կարդալ այդ մասին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարինե

Բարև Հայկ ջան ինձելա հուզում այդ հարցը

Հայկ

Նարինե ջան, ինչպես ես հասկանում եմ, քանի որ հրահանգում այդքան էլ լավ բացատրված չէ այդ հատվածը, պետք է գործել հարկատուի շահերից ելնելով և չհարկել…

ադելինա

Հարգելի կոլեգաներ վերջնահաշվարկից սոց. չի վճարվում <> ՀՐԱՀԱՆԳԻ 33ԿԵՏ

Ռաֆիկ

Հարգելի Հայկ և Նաիրա

Նախ, վերջնահաշվարկը գործողություն է, որի ժամանակ ազատվող աշխատակցի համար արվում են վերջնական հաշվարկներ՝ նրան հասանելիք գումարները հաշվարկելու և վճարելու համար։
Իսկ աշխատանքից ազատվելու ժամանակ աշխատակցին կարող են վճարվել հետևյալ գումարները՝
1. աշխատավարձ աշխատած, բայց չվճարված օրերի համար,որից կհաշվարկվի և՜ ե/հ և՜ սոցվճար (ՀՊԾ 30.05.05,1-05/05-Ն,36 կետ 2-րդ պարբերություն)
2. հատուցում չօգտագործված արձակուրդի համար՝ հաշվարկվում է միայն ե/հ, սոցվճար չի հաշվարկվում (ՀՊԾ 30.05.05,1-05/05-Ն,33-րդ կետ 5-րդ պարբերություն)
3. որոշ դեպքերում աշխատակցին կարող է վճարվել արձակման նպաստ, որից չի հաշվարկվում ոչ ե/հ և ոչ էլ սոցվճար չի հաշվարկվում («Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի ժե) կետ, ՀՊԾ 30.05.05,1-05/05-Ն,36-րդ կետ 1-ին պարբերություն)

Չի բացառվոում, որ վերջնահաշվարկի ժամանակ աշխատողի համար հաշվարկվեն և նրան վճարվեն այլ գումարներ ևս։ Յուրաքանչյուր այդպիսի դեպքի համար էլ, ինչպես նախորդ երեք դեպքերում պետք է տեսնել թե ինչ է սահմանված օրենսդրությամբ այդ գումարներից ե/հ կամ սոցվճարներ հաշվարկելու և վճարելու մասին։

Նարինե

Իսկ ինչ կասեք Հրահանգ 36 կետի համար
Ստեղել նշվումա որ` Վարձու աշխատողին վերջնահաշվարքի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր կարգով:

Ռաֆիկ

Հարգելի Նարինե

Կխնդրեի ևս մեկ անգամ ուշադիր կարդալ իմ տված պատասխանի 1. և 3. կետերը։

Ռաֆիկ

Հարգելի Նարինե

Չօգտագործված արձակուրդի համար հատուցումը սոցվճարի հաշվարկի ժամանակ չի համարվում աշխատավարձին հավասարեցված վճարում (ՀՀ կառ.N 352 որոշում, 09.06.98), իսկ եկամտահարկի հաշվարկի առումով համարվում է աշխատավարձին հավասարեցված վճարում (ՀՊԾ, 02/456, 16.04.01, կետ 6.1):
Իսկ ՀՊԾ 30.05.05,1-05/05-Ն,33-րդ կետ 5-րդ պարբերությունը ուղղակի նշում է չօգտագործված արձակուրդի համար հատուցման գումարից սոցվճար չհաշվարկելու մասին։

Anush Afrikyan

Համաձայն եմ Ռաֆիկի հետ: