Սոցիալական փաթեթի վերաբերյալ

Կարեն.

Բարև բոլորին: Հարցս վերաբերում է սոցիալական փաթեթով նախատեսված գումարներին: 2018 և 2019 թվականների համար նախատեսված գումարները աշխատակցին անհիմն պատճառով չի փոխանցվել, հնարավո՞ր է այդ դեպքում վերահաշվարկ կատարվի, և 2020 թվականին փոխանցվի նախորդ տարիների գումարները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Մի քիչ մանրամասնեք՝ ի՞նչ ոլորտ է, կանխարգելիչ բուժզննում չե՞ք անցել, բանկում հաշիվ չունե՞ք, թե՞ չի հասնում, և այլն: Այդ գումարները փոխանցվում են տվյալ տարում, 2018-2019թթ.-ի գումարները արդեն ստացած պետք է լինեք, 2020թ.-ն էլ արդեն փոխանցում են:

Կարեն

Պետական համակարգի աշխատակից է, բուժզննում անցնելու և բանկում հաշիվ բացելու խնդիր չկա, քրեական գործի շրջանակներում լիազորությունների դադարեցման հետևանքով է առաջացել խնդիրը, բայց Կառավարության N1691-Ն որոշման 9-րդ կետով հստակ նշվում են փաթեթից օգտվելու իրավունքի դադարման դեպքերը, այս դեպքի համար նման բան չի նախատեսվում: Օրենսդրության սխալ կիրառման հետևանքով փաստացի չեն փոխանցվել գումարները, լիազորությունները արդեն վերականգնված են, սակայն հաշվապահությունից պնդում են, որ հնարավոր չի փոխանցել նախորդ տարիների գումարները: Արդյո՞ք նման դեպքում հնարավոր չէ վերահաշվարկ կատարել կամ ինչպիսի՞ լուծում կարող է ունենալ այս խնդիրը:

Տիգրան

Կամ պետք է դիմեք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ որոշման կետ 2, պարզաբանման համար: Նաև ըստ 5,2-րդ կետի՝
2017 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի սոցիալական փաթեթի շահառուների համար (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի՝ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները և (կամ) սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը՝ կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու մասին տեղեկանքն ստանալու օրվանից մեկ տարի (365 օր) ժամկետով: Ընդ որում, սույն կետով նախատեսված սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ շահառուն տվյալ տարում արդեն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայություններից և ունի ձևավորված պարտավորություն:
Ոնց տեսնում եք՝ զինծառայողների հաշվով կա առանձնահատկություն առողջապահական մասի հաշվով՝ կետ 4,2: Իսկ քրեական գործի դեպքը դա խանգարիչ հանգամանք չէ գումարները չստանալու համար, քանի չկա ուժի մեջ մտած վճիռ: Եթե չի գոհացնի ՀՀ ԱՍՀՆ պատասխանը, ապա պետք է դիմեք վարչական դատարան, քանի դեռ հայցային վաղեմությունը չի անցել: Ինձ համար տարօրինակ էր, որ 2018-2019թթ. գումարները չեն փոխանցել, ինձ մոտ արդեն ողջամիտ կասկած առաջացավ հիմնարկի ֆինանսիստների գրագիտության մասով, թող Ձեզ ըստ կարգի՝ փոփոխություններն էլ հաշվի առած, իրավական հիմնավորում տան: Սոց. փաթեթը սահմանվել է 2014թ. հուլիսի 1-ից ըստ օրենքի՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության՝ 26-րդ հոդված:

Կարեն

Ֆինանսիստների գրագիտության մասով իրոք խնդիր կա, նույնիսկ երբ ՀՀԱՍՀ նախարարը գրավոր հայտնեց, որ նման դեպքում փաթեթից օգտվելու իրավունքը չի դադարում: Դատարան դիմելու համար, կարծում եմ, առաջին ատյան պետք է դիմել, քանի որ պատճառված վնաս կա, բայց ինձ ավելի շատ հետաքրքիր էր՝ վերահաշվարկ հնարավոր է կատարել, թե ոչ, անգրագետ ֆինանսիստները հայտնել են, որ բյուջետային տարին փակվել է, այդ պատճառով չեն կարող փոխանցել գումարները:

Տիգրան

Պետք է դիմեք վարչական դատարան, քանի դեռ հայցային վաղեմությունը չի անցել: Բյուջետային 2018-2019 տարիները, այո, փակվել են, բայց դատարանի վճռի՝ հօգուտ Ձեզ կայացման դեպքում կարող են նախորդ տարիների գումարներն էլ վճարել, դա արդեն իրենց անելիքն է, թե նախահաշիվը սոց. փաթեթի ոնց են փոխում, վճարման հայտ ներկայացնում և վճարում: Պատճառված վնասի հարցի առկայությունը հայցի մեջ առանձին կետ պահանջի տեսքով կարող եք ներկայացնել: Ափսոս չեք ասում՝ որ կառույցի ֆինբաժնի աշխատողներն են, թեև գրագիտության աստիճանի հարցը ինձ համար պարզ է, ու չեմ զարմանում, նորմալ է, ծանոթով խցկված անձինք են:

Կարեն

Բոլոր պետական հիմնարկներում նույն խնդիրը առկա է, և կարծում եմ՝ պետք է բարձրաձայնել բարձր ամբիոններից, ֆինանսական ստորաբաժանումները օգտվում են աշխատակիցների՝ օրենքի չիմացությունից և տարիներ շարունակ առանց այն էլ վատ վիճակում հայտնված աշխատակիցներին փորձում են զրկել հասանելիք գումարներից: Եթե ունեք ծանոթ հաշվապահներ պետական համակարգում, կարող եք հետաքրքրվել իրենցից, և պատասխանը կլինի մոտավորապես հետևյալը՝ քանի որ աշխատավարձ չի փոխանցվում, հետևաբար նաև սոց. փաթեթ էլ չի տրամադրվում: Ձեզ շատ շնորհակալ եմ սրտացավ լինելու և արձագանքելու համար: Այս խնդիրը կփորձեմ կարգավորել հնարավորության սահմաններում և գտնում եմ, որ դատական կարգով մի քանի դեպքերի լուծումը ի սպառ չի վերացնի առաջացած խնդիրը, համակարգային և համալիր լուծման խնդիր կա:

Տիգրան

Կարեն, հիմա ես էլ վեճի մեջ եմ կոնկրետ մարմնի հետ դատական և արտադատական կարգով, նմանատիպ հարցով, բայց ոչ սոց. փաթեթի հարցով, ունեմ ծանոթ հաշվապահներ պետական և տեղական համակարգում, անգամ անձամբ աշխատել եմ հետները: Եզակի մարդիկ են գրագետ: Կոնկրետ օրինակ՝ կոնկրետ գերատեսչության այսօրվա գլխավոր քարտուղարից ուզում են գույքային թղթեր քրգործի հետ կապված, 2 ամիս է չի կարողանում գտնել ու տալ, դրանց պահպանման պատասխանատուն ինքն է եղել որպես գլխավոր հաշվապահ, իսկ ենթական, ով լավ գիտեր այդ թղթերի տեղը կամ կարող էր օգնել, չուզենալով հետը աշխատել իր գործողությունների արդյունքում, հիմա աշխատում է այլ տեղում նույն մասնագիտությամբ՝ գնահատվելով: