Աննա.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով:
Սոցիալական վճար կատարող աշխատակիցներից մեկը գնացել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, սակայն նրա անձնական տվյալների մեջ չի նշվել երեխայի ծննդյան ամսաթիվը (05.10.2014), ինչի արդյունքում պարտադիր 3 000 դրամ սոց. վճարը չի վճարվել: Եթե հիմա ուղարկեմ նոր գրանցման հայտ և նշեմ տվյալ տեղեկատվությունը, ի՞նչ տույժ/տուգանքներ կհաշվարկվեն, և արդյո՞ք անհրաժեշտ է նախորդ ամիսների հաշվետվությունների մեջ ճշգրտում մտցնել` ուղարկելով նոր հաշվետվություններ համապատասխան բոլոր ամիսների համար:
Կանխավ շնորհակալություն:
Որպես ուշացումով հաշվետվություն ներկայացնելը` առավելագույնը 10.0-ից 20.0 հազ. դրամ վարչական տույժ, որը Ձեզ կգա ծանուցմամբ, հաշվետվությունը ներկայացնելուց հետո:
Ավելի լավ է վճարել վարչական տուգանք գումար 20.0 հազ. դրամ, քան ռիսկային գոտիում գտնվելով` պատահմամբ դիտարկվել քրեական հոդվածի տակ: