Սննդի կետ

Բարև ձեզ:

Ունեմ մի քանի հարց:

Այսօր բացել եմ ԱՁ, ցանկանում եմ զբաղվել սննդի (ավելի կոնկրետ՝ սենդվիչների և նմանատիպ բրդուճների) պատրաստմամբ և վաճառքով, տարածքում կա կանգնակ, նշեմ նաև, որ բացի իմ պատրաստածից վաճառելու եմ նաև ոչ ալկոհոլային խմիչքներ, գազավորված ըմպելիքներ:
1. Կարո՞ղ եք ասել՝ համարվու՞մ է դա հանրային սննդի ոլորտ, թե՞ ոչ: Ասեմ, որ պետ. ռեգիստրում նշել են 47.19.0:
2. Ի՞նչ գործընթաց պետք է իրականացվի սննդի կետ բացելու համար:
3. Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, նշեմ, որ ունենալու եմ մեկ աշխատող:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Նշված դասակարգչի կոդը առևտրին է վերաբերում, պետք է գործունեության կոդը I56.10.2 «Արագ սննդի» կետերի ծառայություններ:
2. Պետք է գրանցվեք սննդի անվտագության ծառայությունում, կարող է կարիք լինել բացօթյա գործելու թույլտվության:
3. Հանրային սննդի գործունեությունը շրջ. հարկի համակարգ է 6 տոկոս՝ 4 տոկոս նվազեցման հնարավորությամբ, իսկ ոչ ալկոհոլային խմիչքներ, գազավորված ըմպելիքների շրջ. հարկը 20 տոկոս է, նաև ամսական 5 000 դրամ շահութահարկ, ամսական 5 000 դրամ սոց. վճար, տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար, աշխատողի հաշվով՝ 23 տոկոս եկամտային հարկ, 2.5 տոկոս սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային վճար: Զանգեք 099455932:

Արև

Շնորհալություն պատասխանի համար: Սննդի գործունեության լիցենզիա պետք է ստանամ թաղապետարանից, կասե՞ք բացօթյա գործելու թույլտվությունը նույնպես թաղապետարանն է տալիս:
Իսկ 4 %-ի մեջ ի՞նչ ծախսեր կարող են ներառվել, եթե գնումները կատարելու եմ կանխիկ շուկաներից, ՀԴՄ-ները կարո՞ղ են նվազեցման հիմք լինել:

Arpi

Երևան քաղաքու՞մ է, թե՞ մարզում:

Արև

Շնորհակալություն պատասխանի համար: Գտնվում է Երևանում:

Արև

Շնորհակալություն պատասխանի համար: