Accountant.am

Մեսրոպ.

Բարև Ձեզ: Սխալմամբ ուղարկել եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Ինչպե՞ս կարող եմ դա չեղյալ համարել և դիմել շրջհարկի համար, մեկ օր է ինչ ուղարկել եմ:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Թղթային կարգով այդ հարցով դիմեք տարածքային հարկային ու հարցը կկարգավորվի, իրենք էլ ուրախ կլինեն որ գործեք շրջհարկի համակարգում:

Անահիտ

Չեղարկման անհրաժեշտություն չկա, տալիս եք շրջ.հարկի հայտարարություն 201 ձևը:

Արթուր

Բարև Ձեզ։
Օրենսդրությունը նախատեսում է անցում միկրոձեռնարկատիրության համակարգից շրջանառության հարկի համակարգին կամ ընդհանուր հարկման դաշտ, ինչպես նաև շրջանառության հարկի համակարգից ընդհանուր դաշտ, իսկ հակառակը՝ ոչ։ Այնպես որ ուղղակի ներկայացրեք շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։

karine

Ներկայացրեք շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն Ձև 201:

Արփենյա

Ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն՝ հաշվի առնելով ժամկետը 20օր:

Նաիրա

Ներկայացրեք շրջանառության հարկի հայտարարություն հաշվի առնելով, որ 20 օր կարող եք հետ գնալ: