Բարև Ձեզ։
Ես ուզում եմ ճշտել` թե ինչքանո՞վ է օրենքի սահմաններում Հայաստանում թույլատրվում պատրաստել և վաճառել Սթարբաքսի սուրճ, պատրաստված Սթարբաքսի սարքավորումներով։
Իսկ եթե Սթարբաքսը չի ցանկանում համագործակցել Հայաստանի հետ, բայց փաստացի նրա սուրճը (ոչ պատրաստ վիճակում) և սարքավորումները վաճառվում են խանութներում։ Առանց ֆրանչայզի պայմանագրի, հնարավոր է նման գործունեություն ծավալել թե՞ ոչ
Խնդիրը ինչումն է, ֆրանչայզի պայմանագրի պայմաններով կարող է պատրաստվել և վաճառվել:
Իսկ եթե Սթարբաքսը չի ցանկանում համագործակցել Հայաստանի հետ, բայց փաստացի նրա սուրճը (ոչ պատրաստ վիճակում) և սարքավորումները վաճառվում են խանութներում։ Առանց ֆրանչայզի պայմանագրի, հնարավոր է նման գործունեություն ծավալել թե՞ ոչ
Առանց ֆրանչայզի պայմանագրի նման գործունեություն ծավալեք, միայն թե մի գովազդեք որպես Սթարբաքսի սուրճ, որ խնդիր չունենաք:
Ստացվում է, որ ամեն դեպքում առանց պայմանագրի, իրենց սուրճը իրենց լոգոյով վաճառելը խախտու՞մ է:
Այո, դա ապրանքային նշանի օգտագործման խախտում է։