Լիլիթ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Սեպտեմբեր ամիսը ունեցել է 21 աշխատանքային օր, ըստ իս հնգօրյայի դեպքում աշխատանքային ժամերը 168 են, եթե հանենք 1 ժամը, որպես ոչ աշխատանքային կամ տոն օրին նախորդող՝ կլինի 167 ժամ, իսկ 6օրյան՝ 162ժ., կայքերում հաշվիչը տալիս է 160 աշխ. ժամ 5 օրյայի համար, 155՝ վեցօրյայի։ Ո՞վ կարող է բացատրել՝ ո՞նց է կատարվել հաշվարկը։ Շնորհակալություն:
Կայքերի հաշվիչներով մի առաջնորդվեք, 5 օրյայի համար կլինի 167 ժամ, 6 օրյայի համար՝ 160 ժամ: Քանի որ ամսի 20-ը տեղափոխվել է ամսի 25-ը, դա հնգօրյակով աշխատողների ժամերի հաշվով չի ազդել, իսկ 6 օրյակով աշխատողների համար ազդում է:
Եթե նշվել է 170 ժամ, դա ի՞նչոր խնդիր կարող է առաջացնել:
Օգտվեք Գործքի օրացույցից, 5-օրյա ռեժիմի դեպքում 21 օր 168 ժամ, 6-օրյա ռեժիմիմ դեպքում 25օր 166ժամ։