Սուրեն․
Բարև Ձեզ։ Ունեմ նման հարց։ Ֆիրման ներմուծել է սենդվիչ պանելներ, սակայն հայտարարագրելիս մաքսային արժեք են դիտարկել ոչ թե ինվոյսային արժեքը, այլ շուկայականը։ Միևնույն ժամանակ մեզ ասում են, որ պատրաստ են մեզ տալ ապրանքը, բացել մաքսային ստուգում, տրամադրել 60 օր ժամանակ համապատասխան թղթերը ստանալու համար, որից հետո շատ հնարավոր է հայտարարագրման մեթոդը փոխեն։ Բայց չենք ուզում ստուգում։ Առկա պայմանում ստացվում է, որ մեզ մոտ հարկային բեռը 20 մլն կավելանա մաքսազերծելիս։ Խնդրում եմ խորհուրդ տալ՝ ինչպե՞ս խելամիտ օգտվել ներկա վիճակից, եթե ֆիրման աշխատում է շրջհարկով, արդյո՞ք արժի մինչև մաքսազերծումը անցում կատարել ԱԱՀ-ի դաշտ և կուտակել ԱԱՀ-ի դտ, թե՞ ուրիշ այլ տարբերակ կասեք։ Շնորհակալ եմ։
Է թող ստուգեն, եթե չեք ուզում,պետք է ԱԱՀ վճարող դառնաք, սա էլ է տարբերակ և ոչ վատ:
ներմուծման գործարքներ եթե պարբերաբար կատարելու եք,ապա ԱԱՀ-ով աշխատելը ձեռնտու կլիներ, եթե հիմքեր չեք ներկայացրել գործարքի գնի մեթոդով մաքսազերծելու համար,ապա այո մաքսայինը կարող է այլ մեթոդով գնահատել ապրանքի արժեքը,
չեք գրել այս գործարքի հետևանքով 115մլն-ի շեմը անցնում եք,
7մլն է մնում, որ անցնի
Ի՞նչ հիմքով է մաքսային մարմինը հրաժարվում մաքսազերծել ինվոյսային արժեքով, եթե դուք ունեք թղթերի մեջ պայմանագիր, ինվոյս և ռաստամոշկայի փաստաթղերը, ապա մաքսայինը չի կարող մաքսազերծել շուկայական արժեքով: Բնական է որ դուք ապրանքը պետք է ներմուծեք շուկայականից էժան գնով, որպեսզի եկամուտ ստանաք վաճառքի ժամանակ։ Առավելն ինչ կարող են անել՝ հարցում ուղարկել դիմացի կազմակերպությանը հասկանալու համար արդյոք ինվոյսի գինը ճիշտ է։
Ամեն դեպքում չունեք այլ տարբերակ պետք է բացեն ստուգումը, այդ ընթացքում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հավաքեք, իսկ հարկատեսակը Դուք պետք է հասկանաք ըստ շրջանառությունից։