Հասմիկ․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ “Ա” կազմակերպությունը սարքավորումների տեղադրման հարկային հաշիվ է դուրս գրում “Բ” կազմակերպությանը, սարքավորումները ձեռք է բերել “Ա” կազմակերպությունը, սակայն դուրս է գրել “Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հարկային հաշիվ”, մատակարարման ամսաթիվը ավելի վաղ է, քան դուրս գրման ամսաթիվը։ Մատուցման հասցեն նույնն է։ “Լրացուցիչ տվյալներ” դաշտում նշվել են, թե ինչ նյութեր և սարքավորումներ են օգտագործվել աշխատանքների ընթացքում։ Արդյո՞ք ամենը ճիշտ է արված։
եթե սարքավորումները ձեռք է բերել “Ա” կազմակերպությունը, ուրեմն նաև այդ սարքավորումների վաճառքի հաշիվ էլ պետք է գրվի, Լրացուցիչ տվյալներ” դաշտում կարող են նշվել այն տվյալները, որը համարում եք անհրաժեշտ ու պարզաբանող, այո դուրսգրման ամսաթիվը պետքէ լինի աշխատանքերի ավարտից հետո,