Սարքավորման ներմուծում

Դիանա․

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել․ ԱՁ, ով աշխատում է շրջհարկով, ինչ հաշվետվություններ է անհրաժեշտ հանձնել սարքավորում ներմուծելու համար։ Պարտադի՞ր է, որ հարկման ռեժիմը փոխվի ընդհանուր հարկման դաշտ, որ կարողանանք ներմուծել։ Եվ ներմուծման հայտարարագիր և հայտարարություն է՞լ պիտի հանձնենք։ Արտադրության համար է անհրաժեշտ սարքավորումը, ոչ թե վաճառքի: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1  ինչ հաշվետվություններ է անհրաժեշտ հանձնել սարքավորում ներմուծելու համար։ կախված է թե որ երկրից եք ներմուծելու,

2 եթե սարքավորումը ազատված է ԱԱՀ-ից, ըստ այս օրենքի ՀՀ օրենքը կազմակերպությունների և ԱՁ կողմից ներմուծվող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից, ապա եթե հարմար է անցեք ԱԱՀ-ի, առավել ևս որ արտադրության համար է անհրաժեշտ սարքավորումը, 

Nerses

Եթե 3-րդ երկրից է պետք է վճարեք ԱԱՀ և մաքսատուրք, եթե իհարկե ազատված չէ հարկերից տվյալ սարքավորումը որպես արտադրական, բրոկերը ավելի հստակ կպատասխանի։

Դիանա

Ներմուծվում է լավաշի արտադրության հսքագիծ Պարսկաստանից, Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել, արդյոք նպատակահարմար է նախապես փոխել հարկման համակարգը ԱԱՀ-ի և ներմուծման հայտարարգիր և հայտարարություն պետք է հանձնել, ինչպես նաև մաքսային վիճակագրության հաշվետվությունը, :
Սարքավորումը արտադրության համար է օգտագործվելու:

Tigran

եթե դեկտեմբերին է ներմուծվելու հարմար կլինի նախապես փոխել հարկման համակարգը ԱԱՀ-ի, քանի որ երրորդ երկրից է ներմուծվելու կդիմեք բրոքերի որ մաքսազերծի,

Դիանա

Կրկին շնորհակալ եմ հարգելի Տիգրան, իսկ դրա հետ կապված ի՞նչ հաշվետվություններ կոնկրետ պիտի հանձնեմ 3-րդ երկրից ներմուծելու համար, մաքսային վիճակագրություն նույնպե՞ս պիտի ես հանձնեմ։

Tigran

3-րդ երկրից ներմուծելու դեպքում մաքսային վիճակագրության հաշվետվություն չեն հանձնում,

Դիանա

Հարգելի Տիգրան
Խնդրում եմ ասել ներմուծված սարքավորման 20 տոկոսը մենք պիտի վճարենք ԱԱՀ, հետո այն պիտի կատարված շրջանառությունից հաշվանցվի՞։

Tigran

ներմուծված սարքավորման մաքսային արժեքի 20 տոկոսը պիտի վճարեք ԱԱՀ, +պետտուրք, այո հետո այն ըստ ստացված հարկային հաշիվների հաշվանցեք,

Դիանա

Բայց եթե ամսական շրջանառությունը առաջացած ԱԱՀ-ից քիչ է լինում, այս դեպքում նպատակահարմար չէ չէ ԱԱՀ-ի անցնելու, թե՞ այնուամենայնիվ քանի որ առաջացած ներմուծման ԱԱՀ պիտի վճարենք, ուրեմն պիտի հարկման համակարգը փոխենք ԱԱՀ-ի։

Tigran

եթե մնաք շրջհարկով, ապա մաքսայինին վճարած ԱԱհ-ն հաշվանցել չեք կարող, մի հատ հաշվարկ արեք

Nerses

Եթե արտադրության համար է օգտագործվելու կարծում եմ մաքսատուրքը 0-ական կլինի հնարավոր է նաև ԱԱՀ-ն 0 լինի, 1-ի մեթոդով պետք է ներմուծեք;
Մաքսային բրոկերին դիմեք հստակ կպատասխանի։

Արմեն

Կան տարբեր մոտեցումներ, որոնք պետք է հաշվարկել և ընտրել Ձեր համար հարմար մոտեցումը:
Հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում սահմանին վճարված ԱԱՀ-ն կարող եք նաև հետ ստանալ, բայց հաշվի առեք, որ հետագայում դուք վճարելու եք ԱԱՀ և շահութահարկ: Համամիտ եմ Տիգրանի հետ պետք է հաշվել, թե Ձեզ որն է ձեռնտու: Իրանից ներմուծումը կարծես թե? մաքսատուրքից ազատված է: ԱՏԳ կոդը գրեք, կասեմ սահմանին ԱԱՀ կա թե ոչ:
Կարող եք զանգել: 033 966 544 Արմեն