Սառա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե դժվար չէˋ հղում անելով համապատասխան իրավական ակտերին.
կազմակերպությունը (ԱԱՀ չվճարող իրավաբանական անձ) կնքել է մի քանի պայմանագրեր ծառայություն (պատվիրատուների սարքերի վերանորոգում) մատուցելու համար: Աշխատանքների տևողությունը 2 ամիս է: Աշխատանքները կատարելու ընթացքում` հատկապես վերջում, անհրաժեշտ է կատարել ստուգում հատուկ համեմատաբար թանկ (մոտ 2 մլն. ՀՀԴ) լաբորատոր սարքավորոման վրա, որը կազմակերպությունը չունի: Կա ռեզիդենտ ֆիզիկական անձ, որն ունի այդ սարքավորումը և պատրաստ է վաճառել այն: Հարցս հետևյալն է` կարո՞ղ ենք արդյոք (և եթե այո` ինչպե՞ս) սարքավորման գնման հետ կապված բոլոր ծախսերը ներառել ծառայության մատուցման անհրաժեշտ ծախսերի (շահութահարկի իմաստով) մեջ:
Շնորհակալություն:
Հարգելի Սառա,
Ձեր կողմից նշված սարքավորումը պետք է ձևակերպեք որպես հիմնական միջոց, որը որոշակի ժամանակահատվածի ընթացքում մաշվածության կենթարկվի և կպակասեցվի շահույթից: Իսկ ռեզիդենտ ֆիզ. անձից կպահեք եկամտահարկ 200000 դր. չափովˋ իրեն վճարելով 1800000:
Հարգելի Արա,
Շատ շնորհակալ եմ պատասխանի համար, ուղղակի ինչ-որ տեղ ստացվում է, որ անմիջապես ծառայություն մատուցելու համար խիստ անհրաժեշտ սարքավորումը մենք ձեռք ենք բերում շահույթի(գումարած եկամտահարկը, միասին 560000դր`28 տոկոս արժեքից) հաշվին, իհարկե հետագա տարիների ամորտիզացման հնարավորությամբ, սակայն մեր երկրում դժվար է կանխատեսել հետագայում կաշխատենք օգուտով, թե վնասով: Ինչևիցէ, իմ կարծիքով այս կարգը չի նպաստում ձեռնարկությունների զարգացմանը, մասնավորապես կայացման փուլում գտնվող ՓՄՁ-ների ( խոշորների համար գործում են մի շարք արտոնություններ): Երևի փորձենք վարձակալել վերոհիշյալ սարքավորումը,և փորձենք 10 տոկոս եկամտահարկ վճարել, եթե այլ հարկեր չեն առաջանա…