Սոնա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք` ԱՕ-ի 108-րդ հոդվածում նախատեսվող լրացումներն արդեն հաստատվա՞ծ են, թե՞ ոչ: Խոսքը վերաբերում է 108-րդ հոդվածում 1․1-ին կետի ավելացմանը, ըստ որի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման համար աշխատակիցը պարտավոր է գործատուին ներկայացնել անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը։
Օրենքը գործում է այսօրվանից 23,12,2021-ից. «1.1. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված հայտարարված արտակարգ դրության կամ սահմանված կարանտինի ընթացքում աշխատանքի ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված՝ աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերն աշխատողի կողմից չներկայացվելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները և այդ ժամանակահատվածի համար չի վճարում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը»:
Համարում եմ վիճահարույց նորմ: