Այս հոդվածում կդիտարկենք, թե ինչպես կազմել ռեզյումե, կներկայացնենք ռեզյումեի օրինակ ։
1. Գրագիտություն
Սխալների, տառասխալների բացակայությունը ռեզյումե գրելու անհրաժեշտ և, թերևս, ամենակարևոր պայմանն է։ Ամենակարևորը, քանի որ եթե փաստաթղթում շատ սխալներ կան, այն կարելի է պարզապես դեն նետել՝ առանց ուշադրություն դարձնելու մնացած ամեն ինչին:
Ռեզյումեն ճիշտ կազմելու համար նախ անհրաժեշտ է գրել այն գրագետ։
2. Համապատասխանություն թափուր աշխատատեղին
Պետք է հստակ պատկերացում ունենաք, թե ինչով եք ցանկանում զբաղվել տվյալ ընկերությունում, և ռեզյումեն կազմեք դրան համապատասխան։ CV-ում ավելորդ տեղեկատվության առկայությունը կարող է շփոթեցնել պոտենցիալ գործատուին։
Օրինակ, եթե պատրաստվում եք աշխատել որպես հաշվապահ, ապա պետք չէ նշել դիզայնի դասընթացներ անցնելու մասին:
3. Ռեզյումեի ողջամիտ չափերը
Կես էջը քիչ է, երեք էջը շատ է, 1-2 էջը՝ օպտիմալ։ Իհարկե, ցանկալի է մեկ էջի սահմաններում պահել, բայց միշտ չէ, որ դա հնարավոր է իրականացնել։ Երբեմն, ռեզյումե ճիշտ գրելու համար, ավելի լավ է ավելի մանրամասն նկարագրել Ձեր փորձն ու ձեռքբերումները, և երկու էջանոց ամփոփում անել, քան խնայել բառերի վրա և փորձել նկարագրել Ձեր պրոֆեսիոնալիզմը մի երկու աննշան արտահայտություններով։
Եթե կասկածում եք որևէ փորձի կամ հմտության մասին գրելու կամ չգրելու հարցում՝ գրեք։ Ավելի լավ է հարցազրույցի ժամանակ պատասխանել գործատուի հարցերին, քան ընդհանրապես մնալ առանց հարցազրույցի հրավերի։
4. Հասկանալի և պարզ կառուցվածքով ռեզյումեի օրինակ
Աշխատանքի համար ռեզյումեի ճիշտ պատրաստումը ներառում է Ձեր և Ձեր մասնագիտական փորձի մասին տեղեկատվության ճիշտ կառուցվածքը:
Կա 2 սովորաբար օգտագործվող ռեզյումեի օրինակ.
ա) ռեզյումեի շապիկից հետո գալիս է աշխատանքային փորձը․
- Անուն, Ազգանուն, Հայրանուն, կոնտակտային և անձնական տվյալներ
- Աշխատանքային փորձը
- Կրթությունը
- Մասնագիտական հմտությունները
- Լրացուցիչ տեղեկություններ
կամ
բ) ռեզյումեի շապիկից հետո նշվում են մասնագիտական հմտությունները․
- Անուն, Ազգանուն, Հայրանուն, կոնտակտային և անձնական տվյալներ
- Մասնագիտական հմտությունները
- Աշխատանքային փորձը
- Կրթությունը
- Լրացուցիչ տեղեկություններ
Ռեզյումեի օրինակ ՝ ուղեկցող նամակով
Շատ դեպքերում ուղեկցող նամակը պատասխանի նախապայման չէ: Բայց հենց դա է այն դարձնում արժեքավոր, և դրանով Դուք կարող եք առանձնանալ մյուս թեկնածուներից:
Եթե ցանկանում եք լրացուցիչ ուշադրություն գրավել Ձեր ռեզյումեի վրա և լավ տպավորություն թողնել և մեծացնել աշխատանքի առաջարկ ստանալու հնարավորությունը՝ պետք է գրեք գրագետ ուղեկցող նամակ:
Ուղեկցող նամակի կառուցվածքը կարող է լինել հետևյալը.
- Ողջունեք աշխատանք առաջարկողին
- Գրեք, թե ինչ թափուր աշխատատեղի համար եք դիմում
- Բացատրեք, թե ինչու եք հետաքրքրված այս պաշտոնով
- Նկարագրեք համապատասխան փորձը, իսկ եթե չկա՝ պատմեք այս պաշտոնում հաջող աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունների և անձնական որակների մասին։ Նշեք այլ տեղեկություններ, որոնք կարող են հետաքրքրել գործատուին և համոզել նրան ընտրել Ձեզ: Հիմնավորեք, թե ինչու Ձեր փորձն ու գիտելիքները Ձեզ թույլ կտան հաջողությամբ աշխատել:
- Շնորհակալություն հայտնեք ուշադրության համար
- Ստորագրություն թողեք և տրամադրեք կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով հնարավոր է կապվել Ձեզ հետ:
- Եթե գործատուն գրում է աշխատանքի պահանջների մեջ պորտֆոլիոյի անհրաժեշտության մասին՝ լրացրեք ուղեկցող նամակը Ձեր կողմից կատարված աշխատանքների հղումներով:
Լրացուցիչ տեղեկություններ
Այս բաժնում կարող եք նշել այն ամենը, ինչը ներառված չէր նախորդ բաժիններում, բայց կարող է կարևոր լինել տվյալ թափուր աշխատատեղի համար: Այստեղ Դուք կարող եք նշել ձեր անձնական որակները, ձեր անձնական հաջողությունները, ձեր հոբբիները և գործատուին հետաքրքիր այլ մանրամասներ:
Միևնույն ժամանակ, կարևոր է ևս մեկ անգամ հիշեցնել, որ անհրաժեշտ է լրացնել բաժինները տվյալ թափուր աշխատատեղին համապատասխան։
Արդյո՞ք անհրաժեշտ է լուսանկար կցել ռեզյումեին
Գործատուները հաճախ ներկայացնում են լուսանկարի առկայությունը ռեզյումեում որպես պարտադիր պահանջ մի շարք պաշտոնների համար, օրինակ՝ ադմինիստրատորների, ընդունարանի աշխատողների համար, որտեղ հաճելի, գրավիչ տեսքը կարևոր է: Սակայն եթե գործատուի կողմից նման պահանջ չկա, ապա լուսանկար կցելը պարտադիր չէ։
Ռեզյումեի լուսանկարը ավելի շատ լրացում է, քան պարտադիր բաղադրիչ: Հետևաբար, անկախ նրանից, թե որքան հաջող է ձեր լուսանկարը, գործատուն, այնուամենայնիվ, կգնահատի ձեզ՝ ելնելով այն բանից, թե որքան լավ և գրագետ է լրացված ձեր ռեզյումեն:
Ռեզյումեի օրինակ
Accountant.am կայքից ներբեռնելով ռեզյումեի օրինակ ՝ անպայման կունենաք հաջող հարցազրույց և կանցնեք աշխատանքի Ձեր ցանկալի ընկերությունում։ Իսկ աշխատանք կարող եք գտնել՝ ծանոթանալով կայքում հրապարակված հայտարարություններին։
Ներբեռնել ռեզյումեի օրինակ ․
[…] կլինի իմանալ նաև, թե ինչպես կազմել ռեզյումե ՝ աշխատանքի ընդունվելու […]
[…] Ձեռք բերեք գործնական փորձ․ Պրակտիկան ապահովում է արժեքավոր գործնական փորձ: Փորձառու մասնագետների հսկողության ներքո աշխատելը օգնում է տեսական գիտելիքները կիրառել իրական աշխատանքում:Մեր գործընկերների կողմից թափուր աշխատատեղերի վերաբերյալ հրապարակված հայտարարություններին կարող եք ծանոթանալ այստեղ…Իսկ ռեզյումե կազմելուց առաջ կարող եք ծանոթանալ այս հոդվածին… […]