Թամարա․
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ եթե աշխատակիցը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, համարվում է ՌԴ քաղաքացի և ունի ՀՀ-ում կեցության քարտ: Հայտում փոփոխություններ կատարելուց հետո ի՞նչ հարկեր են պահվում, և սոց․ վճար պահվում է, թե ոչ։ Նա հարկվում է որպես ոչ ռեզիդենտ, թե՞ ոչ, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում նրա համար: Շնորհակալություն։
Կացության քարտով աշխատանքի ընդունելու դեպքում աշխատողի աշխատավարձից պահվում են նույն հարկերը՝ եկամտային հարկ, սոց. վճար (եթե սոց. վճար կատարող է) և դրոշմանիշային վճար։ Ներկայացվում է եկամտային հարկի հաշվարկ մյուս աշխատողների հետ միասին։
Ոչ մի տարբերություն չկա հարկման հետ կապված, եթե աշխատակիցը կացության քարտ ունի և գրանցված աշխատող է։
Դրոշմանիշայինը պահվում է սովորական կարգով, եկամտայինը նույնպես, սոց. վճարը՝
Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Այսինքն՝ ՌԴ-ի հետ կրկնակի հարկման համաձայնագիրը նայեք, տեսեք՝ այդ հարցը այնտեղ ոնց է կարգավորված:
Եթե կացության քարտ ունի, ընդհանուր հիմունքներով է կատարվում։