Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ եթե ՌԴ քաղաքացի է ընդունվում աշխատանքի, բացի ՌԴ անձնագրից և սոց․ քարտից որևէ այլ փաստաթուղթ հարկավո՞ր է ներկայացնի (օրինակ՝ կացության քարտ)։ Կանխավ շնորհակալ եմ։
Բարև Ձեզ։ Իսկ եթե ոչ ռեզիդենտին ընդունել ենք որպես աշխատակից, չունի կացության քարտ, ունի սոց քարտ, հարկվում է և եկամտային հարկ, և սոց, և դրոշմանիշ ենք վճարում: Հարցս հետևյալն է՝ աշխատակիցը մշտապես ֆիզիկապես գտնվում է ՌԴ, կարո՞ղ է առաջանալ նաև ոչ ռեզիդենտի եկամտային հարկ։
կացության քարտը նաև նրա համար է որ սոցվճար էլ հաշվարկվի ու վճարվի իր համար,
Շնորհակալություն, իսկ եթե դեռ չու՞նի կացության քարտ, դեռ միայն սոց․ քարտ ունի։
ոչինչ, ընթացքում թող դիմի ու ստանա, հիմա կարծեմ միգրացիոն ծառայությունը Ներքին գործերի նախարարության համակարգում է,
Շատ շնորհակալ եմ պատասխանի համար։