ՌԴ-ից ներմուծման ընթացակարգի վերաբերյալ

Կար.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ տալ ինֆորմացիա ՌԴ-ից ներմուծման ընթացակարգի մասին։ Եթե բեռը գալիս է անհատ բեռնափոխադրողի հետ, տվյալ բեռը հասնելու է ինձ, և հետո ես պե՞տք է ԱԱՀ մուծեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հնարավոր է ԱԱՀ մուծեք, լավ կլիներ նշեիք կարգավիճակով անհատ ձեռներեց ե՞ք, ի՞նչ ապրանք է, ԱԱՀ դաշտում եք աշխատու՞մ, բեռի քաշը ինչքա՞ն է:

Կարեն

ՌԴ-ից առաջին անգամ եմ որևէ գնում կատարում։ Ֆիզ. անձ եմ, ապրանքը լինելու է ժամացույցներ, ակսեսուարներ` դրամապանակ, գոտի, նմանատիպ իրեր։ Քաշը դեռ ճշտված չէ, բայց ոչ մեծ։

Tigran

Կան սահմանված ներմուծման չափաքանակներ ֆիզ. անձանց հաշվով, որպես ֆիզ. անձ կարող եք ներմուծել առանց ԱԱՀ վճարելու` ժամացույց 6 հատ, դրամապանակները նշված չեն, այսինքն՝ մեկից ավելին պետք է հայտարարագրվի, գոտիների թիվը ևս նշված չի: Կան ապրանքներ, որոնց հաշվով քանակական չափաքանակներ սահմանված չեն: Կարևոր է նաև, որ բեռը Ձեր անունով է գալիս, թե ոչ, որ պարզ լինի՝ ով է հայտարարագիր մաքսային ներկայացնելու, ու Ձեզ ներմուծումից հետո կուղարկեն ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցում՝ մինչև ներմուծման ամսվան հաջորդող ամսվա 20-ը օրենքով սահմանված կարգով ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու նպատակով:

Ալլա

Եթե իրավաբանական անձ եք և ներմուծում ենք այնպիսի ապրանք, որը ենթակա է ԱԱՀ հարկման, ապա պետք է վճարեք ԱԱՀ ինվոյսի գումարի վրա 20 տոկոս կիրառելով:

Nerses

Դուք չեք նշել Ա/Ձ է, թե ֆիզ. անձ-ով է կատարվելու ներմուծումը, բեռը տեղափոխողը կազմակերպություն է, թե՞ ֆիզ. անձ:
ԱԱՀ-ն վճարում է այն անձը, ում պատկանում է տվյալ ապրանքը, ում անունով ներմուծվել է: