Ջերմոցում աշխատանքը համարվու՞մ է արդյոք առողջության համար վնասակար

Լիլիթ․

Բարև ձեզ: Եթե աշխատանքային շաբաթվա տևողությունը 35 ժամ է, դա կրճա՞տ աշխատանքի տևողություն է։ Ջերմոցում աշխատանքը համարվու՞մ է արդյոք առողջության համար վնասակար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Երևի կրճատ աշխատանքի տևողություն է, քանի որ այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ: Ջերմոցում աշխատանքը համարվու՞մ է արդյոք առողջության համար վնասակար։ Հնարավոր է, օրինակ Բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ քիմիական (թունանյութեր) պայքարի աշխատանքներ (սրսկում, փոշոտում, բանվորական հեղուկի պատրաստում) կատարող աշխատողներ: Չեք գրել աշխատանքի բնույթը:

Լիլիթ

Շնորհակալ եմ: Իսկ կրճատի դեպքում աշխատավարձի հաշվարկը այլ կերպ է կատարվում։ Եվ ի՞նչ նրբություններ կան վնասակար աշխատանքի դեպքում, որ պետք է պարտադիր պահպանել, ասենք ավել արձակուրդ։

Tigran

Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում նրա տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով, իսկ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար` ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով: Լրացուցիչ արձակուրդի մասին գրելու համար պետք է հստակ գրվի աշխատանքի բնույթը, որ պարզվի հասնում է թե ոչ այդպիսի արձակուրդ:

Nerses

1. Եթե աշխատանքային շաբաթվա տևողությունը 35 ժամ է, դա կրճա՞տ աշխատանքի տևողություն է – ԱՕ Հոդված 141
2. Ջերմոցում աշխատանքը համարվու՞մ է արդյոք առողջության համար վնասակար – Ոչ