Syuzi.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: ՊՈԱԿ-ը իր բուֆետում ցանկանում է սնունդ մատակարարել ուսանողներին: Բուֆետապան ենք ընդունել աշխատանքի: Մենք շահույթ չենք հետապնդում, սնունդը պետք է վաճառվի որ գնով որ բերել ենք, նույն գնով վաճառենք ուսանողներին: Եթե հնարավոր է` բացատրեք փաստաթղթային շարժը:
Կարող եք առաջնորդվել ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի մարտի 9-ի Հանրային հատվածի կազմակերպությունների գործառնությունների փաստաթղթավորման և փաստաթղթաշրջանառության օրինակելի ուղեցույցը հաստատելու մասին թիվ 142-Ա հրամանով: Ֆինանսների նախարարության կայք էջում կա համապատասխան բաժին` Հանրային ոլորտի հաշվապահություն: