Փետրվարի 21-22-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային այցով ժամանել էր Լոնդոն, որտեղ հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության հարկային համակարգի ղեկավար Դեվիդ Հարթնետի (David Hartnett) և KPMG Global աուդիտորական ընկերության հարկային բաժնի ղեկավար Լաֆլին Հիքնեի (Laughlin Hickney) հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Միացյալ Թագավորության հարկային համակարգի ղեկավարի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների հարկային համակարգերի միջև տեղեկատվության և փորձի փոխանակմանը, ՀՀ հարկային համակարգի ծառայողներին ՄԹ հարկային համակարգում վերապատրաստման նպատակով պարբերական գործուղումների իրականացմանը վերաբերող հարցեր:
Կողմերն անդրադարձել են նաև Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին տարիների ընթացքում իրականացված բարեփոխումներին, մասնավորապես` Հայաստանի հարկային համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ընթացքին:
Աղբյուր` panorama.am
Facebook մեկնաբանություններ