Պե՞տք է գրել ինքնահաշիվ

Գայանե․

Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք է բերել ծառայություն, նյութեր են ուղարկել Ռուսաստան, փորձաքննություն են անցկացրել և տրամադրել են սերտիֆիկատ։ Հաշիվ ֆակտուրա են գրել, որտեղ գրված է նաև ԱԱՀ։ Ունենք կնքված պայմանագիր։ Վճարումը կատարել ենք պայմնագիրը կնքելուց հետո 5-օրյա ժամկետում, իսկ հաշիվ ֆակտուրան գրվել է 3 ամիս հետո։ Հարցս հետևյալն է՝ պե՞տք է գրել ինքնահաշիվ և ԱԱՀ հաշվետվության կազմելիս ե՞րբ պետք է ներառեմ, ըստ վճարման ամսի, թե՞ հաշիվ ֆակտուրայի ամսում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ինքնահաշիվ պետք չի դուք ստացող կողմն եք,իսկ ԱԱՀ մասով նայեք ՀՕ 39 հոդվածը ու ԵՏՄ համաձայնագիրը անուղղակի հարկերի մասին,և կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը,