Արփինե.
Բարև Ձեզ։ Եթե Ա/Ձ-ն ունի փաստաթղթերով ձեռքբերված և ներմուծված ապրանք և փոխում է գործունեության հասցեն, որը նշվել է հաշիվների մեջ, որպես առաքվող ապրանքների նշանակման վայր։ Պե՞տք է արդյոք տեղափոխման փաստաթուղթ գրել նոր հասցե տեղափոխելու և վաճառք իրականացնելու համար։ Նախապես շնորհակալ եմ։
Ուղեկցող հաշվարկային փաստաթղթեր էլեկտրոնային եղանակով դուրս գրելու և (կամ) ստացած հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու իրավասություն ունեն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածին համապատասխան` հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ անկախ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու կամ չհամարվելու հանգամանքից, անկախ իրականացվող գործունեության հարկման կարգից։
Հիմա ՀՕ հոդված 55, մաս 3 և 7։
Այո, գրեք տեղափոխման փաստաթուղթ` նշելով նոր հասցեն, տեղափոխվող ապրանքների անվանումներով, նշեք տեղափոխման ամսաթիվը:
Այո, լրացրեք ապրանքի տեղափոխության բեռնագիր հաշվարկային փաստաթուղթ, որը կիրառվում է ապրանքի տեղափոխությունը փաստաթղթավորելու համար:
Շնորհակալ եմ շատ:
Այո, պարտադիր պետք է դուրս գրել տեղափոխության բեռնագիր, եթե ներմուծման փաստաղթերում նշված է հին հասցեն։