Ա.
Եթե աշխատակիցը գործուղվել է մի քանի վայր, որոնց հեռավորությունները առանձին-առանձին չեն գերազանցում 30 կիլոմետրը, սակայն, հաշվի առնելով այդ բնակավայրերի՝ իրարից հեռավորությունը, ընդհանուր ճանապարհը գերազանցում է 30 կիլոմետրը, այդ դեպքում օրապահիկ պե՞տք է հաշվարկվի և վճարվի, թե՞ ոչ:
Աշխատողները գործուղման մեկնում են գործատուի անհատական իրավական ակտի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը (վայրերը՝ քաղաք, գյուղ), կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Անհատական իրավական ակտի հիման վրա ձևակերպվում է գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից), որն ստորագրվում և կնքվում է գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից:
Աշխատանքի հիմնական վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:
Աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ վայր մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում են օրապահիկը և աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայր (վայրեր) մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը:
Հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, հիմնական աշխատանքի վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:
Անշուշտ տվյալ դեպքում օրապահիկ պետք է հաշվարկվի, քանի որ այն գերազանցում է 30 կմ հեռավորությունը:
Հարգելի Տիգրան և Մանե, շնորհակալություն արձագանքելու համար: Իմ կողմից բարձրացված հարցը վերաբերում էր այն դեպքերին, երբ նույն օրը աշխատակիցը գործուղվում է մի քանի բնակավայրեր, որոնցից յուրաքանչյուրի հեռավորությունը չի գերազանցում 30 կմ-ն, սակայն գործուղվողը գործուղման վայր հանդիսացող մի քանի բնակավայրերը գնալու համար անցնելու է 30 կմ-ից ավել ճանապարհ:
Այդ դեպքում, իհարկե, պետք է օրապահիկ հաշվարկվի և վճարվի, քանի որ երթերի հանրագումարը կիլոմետրերով ավել է ստացվում 30 կիլոմետրից: