Ալբերտ.
Բարև ձեզ։ Ա/Ձ բացելուց հետո, տվյալ Ա/Ձ-ն 3 ամիս չի աշխատում` վարորդի չլինելու պատճառով, աշխատում է 3 ամիս հետո, վարձակալության տրվելով մեկ ուրիշ Ա/Ձ-ի։ Ըստ օրենքի իր հաշվապահին (նախապես ոչ մի բանավոր և գրավոր պայմանավորվածություն չի եղել) պարտավո՞ր է վճարել այդ չաշխատած 3 ամիսների համար։
Եթե այդ չաշխատած ամիսներին թեկուզ զրոյական հաշվարկ հաշվետվությունների ներակայացման ու այլ անհրաժեշտ աշխատանքերը կատարել է,ապա փոխհամաձայնությամբ որոշակի գումար վճարեք,իսկ եթե չեն արվել դրանք ու ուրիշի հետ եք ուզում գործ ունենալ,ապա ճշտեք տեսեք իր անելիքները կատարել է,անկախ նրանից ակտիվ գործունեություն եղել է թե ոչ: