Պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել

Վահե.

Բարև ձեզ,
կխնդրեի պատասխանել, եթե աշխատողը ԱՁ-ի մոտ աշխատել է 4.5 ամիս, այնուհետև գնացել է ֆիզ. արձակուրդ մինչև երեխայի 2 տարին լրանալը, հիմա լրանում է երեխայի 2 տարին, և աշխատողը ցանկանում է ազատվել աշխատանքից, այս դեպքում պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել և աշխատողին վճարել 4,5 ամսվան բաժին ընկնող արձակուրդային օրերի համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Շուշանիկ

Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում կամ աշխատողի նախախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման ժամկետը լրանալուց հետո գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը կամ ծանուցման ժամկետը լրանալուց հետո, եթե օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

վահե

Այսինքն պետք է վճարե՞լ 4,5 ամսվա համար չօգտագործված արձակուրդի համար:

Գայանե

Իմ կարծիքով պետք է վճարել, ինչպես նաև ֆիզ. արձակուդում գտնված օրերի համար էլ չմոռանաք հաշվարկել: Այդ 140 օրերի համար նույնպես արձակուրդային է հաշվարկվում: