Գուրգեն.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ մեկնաբանեք աշխատանքային պայմանագրում աշխատողի պարտականությունների ցանկում տեղ գտած հետևյալ կետը.
– Աշխատողը պարտավորվում է անցնել բուժ. զննում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
Ո՞ր օրենքն է սահմանում և հսկում վերը նշված կետը:
Շնորհակալություն:
Հարգելի Գուրգեն, ըստ երևույթին խոսքը վերաբերում է աշխատանքային օրենսդրության հոդված 249` “Պարտադիր բժշկական զննությունը”…