Accountant.am

Նարա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Աուդիտի ենթակա կազմակերպությունները և խմբերը (խմբի մայր կազմակերպությունը) պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո։ Ո՞ր դեպքում կարող է կազմակերպությունը աուդիտի չենթարկվել։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե այս պայմանների չի առնչվում, կարող է կազմակերպությունը աուդիտի չենթարկվել։

հ.26

1. Պարտադիր աուդիտի ենթակա են հետևյալ կազմակերպությունների և խմբերի ֆինանսական հաշվետվությունները.
1) hանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները և խոշոր կազմակերպությունները.
2) միջին կազմակերպությունները.
3) խումբը, որի մայր կազմակերպությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն է, և խոշոր խմբերը.
4) միջին խմբերը:
2. Բացի սույն հոդվածի 1-ին մասում թվարկված կազմակերպություններից և խմբերից, այլ օրենքով ևս կարող են սահմանվել կազմակերպությունների և խմբերի տեսակներ, որոնց ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի:

հ.27
1. Բոլոր կազմակերպությունները և խմբերը, բացի փոքր կազմակերպություններից և խմբերից ու միկրոկազմակերպություններից, պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել:
2. Կազմակերպությունը և խումբը, որոնց տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են հրապարակման, պարտավոր են դրանք հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը, իսկ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու պահանջ օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում` միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
4. Սույն օրենքով և այլ օրենքներով աուդիտի ենթակա կազմակերպությունները և խմբերը (խմբի մայր կազմակերպությունը) պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո: Սնանկության վարույթում գտնվող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները կարող են աուդիտի չենթարկվել:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված կազմակերպությունների և խմբերի ֆինանuական հաշվետվությունները ենթակա են հրապարակման աուդիտորական եզրակացության հետ: Առանց աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ոչ ամբողջական կազմով հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված:
6. Կազմակերպությունը, որի ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունների պատկերամուտները հրապարակում է իր ինտերնետային կայքում, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում: Ընդ որում, եթե կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակել է իր ինտերնետային կայքում կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում, ապա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) պարտավոր է հրապարակել նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում: Ֆինանսական հաշվետվությունները հրապարակումից հետո առնվազն հինգ տարի պետք է պահպանվեն այն կայքում, որտեղ դրանք հրապարակվել են:

Նարա

Շնորհակալ եմ