Վահե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես ուզում եմ բացել ԱՁ էլեկտրոնիկայի օնլայն վաճառքներ իրականացնելու համար։ Ընկերս ունի ՍՊԸ, որը օնլայն հարթակ է տրամադրում ավտոմատացված վաճառքների համար։ Իր կայքում կա POS տերմինալ, որով պետք է կատարվի վաճառքը։ Եթե իմ բիզնեսը միայն օնլայն հարթակում է, և ես ոչ մի տեսակ POS տերմինալ չունեմ, արդյո՞ք կարող եմ գործարկել բիզնեսը, թե՞ պարտադիր է POS-ի ձեռք բերումը։ Կանխավ շնորհակալ եմ։
եթե այլ կայքի միջոցով եք վաճառելու,ապա այդ կայքը պետք է ունենա էլեկտրոնային ՀԴՄ կամ պոս, կարող եք օգտվել այդ հարթակից,
Շնորհակալ եմ արձագանքի համար։ Կայքը ունի ՀԴՄ։ Իսկ դրանից հետո ես իմ մոտից ո՞նց պիտի վաճառքները գրանցեմ ու հարկայինում ցույց տամ։ Կայքին պիտի հաշի՞վ գրեմ ու ըստ դրա լինի։
Այո կայքը շահագործող սուբյեկտին պիտի էլ.հաշիվ գրեք ու դա հիմք կլինի,
Շատ շնորհակալ եմ օգնության համար։ Եթե հաշվապահական ընկերությունում եք աշխատում կամ ղեկավարում ես կուզեյի ձեզ դիմել։ Ընկերության անունը կարող եք գրել ես կկապնվեմ։
099455932
Առցանց առևտրի կայքի համար կարող եք միացնել էլեկտրոնային ՀԴՄ – դիմեք ծրագրավորող ընկերությունների։
Այսինքն՝ հարթակում առանձին իմ համար էլեկտրոնային հդմ պիտի բացեմ, թե՞ կայք տրամադրող ընկերությունը պիտի հդմն ուղարկի գնորդին։