Պարտադի՞ր է ՀԴՄ ունենալ բուֆետում

Մարի.

Բարև Ձեզ: խնդրեմ կպատասխանե՞ք՝ դպրոցի բուֆետ է, որը միայն մանրածախ վաճառք է իրականացնելու, պարտադի՞ր է ՀԴՄ ունենալը, ԱՁ է: Ուղղակի լսել եմ, որ բուֆետներում չի լինում:
Եվս մեկ հարց. ԱՁ-ի բուֆետի աշխատողին կարո՞ղ ենք քաղիրավականով ընդունել գործի: Եվ ԱՁ-ի դեպքում կարո՞ղ է հաշվետվությունները ստորագրի այլ անձ, այսինքն՝ ստորագրելու լիազորությունը տա ուրիշին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

 Համաձայն ՀՕ Հոդված 380.Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ոլորտները
3. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չէ գործունեության հետևյալ տեսակների համար.
13) հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքային օրվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների տարածքում այդ հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին սննդով ապահովում:
ԱՁ-ի բուֆետի աշխատողին կարող եք քաղիրավականով ընդունել գործի, չմոռանաք գրանցման հայտը ուղարկել։
Լավ կլինի, որ ստորագրելու լիազորությունը ԱՁ-ի դեպքում ունենա ԱՁ -ի աշխատակիցը։

Tigran

Այո, պարտադիր չէ ՀԴՄ ունենալը, սակայն եկամուտների ու ծախսերի փաստաթղթավորման ապահովման պահանջները պետք է ապահովել: Բուֆետի աշխատողին կարող եք քաղիրավականով ընդունել գործի: Այո, ԱՁ-ի դեպքում կարող է հաշվետվությունները ստորագրի այլ անձ, այսինքն՝ ստորագրելու լիազորությունը տա ուրիշին,դրա համար պետք է գնալ տարածքային հարկային գրասենյակ ու համապատասխան տվյալներով փաստաթղթերը լրացնել:

Mary

Բայց եթե ՀԴՄ չլինի, ես շրջանառության հարկը ներկայացնելիս եռամսյակային, ինչպե՞ս ընդհանուր եկամուտս ցույց տամ, բա հարկայինը ո՞նց է ստուգելու՝ ճիշտ թիվ է ներկայացվել, թե՞ ոչ: Օնլայն էլ կարող ենք չէ՞ օգտվող գրանցել և ակտիվացնել ստորագրելու հնարավորությունը:

Tigran

Այո, օնլայն էլ կարող եք օգտվող գրանցել և ակտիվացնել ստորագրելու հնարավորությունը: Ստացվում է, որ օրենքով պարտադիր չէ ՀԴՄ ունենալը, սակայն հասույթների ներկայացման խնդիր կա, հետևաբար պետք է ունենաք սարքը, որ օրական հասույթները ամրագրեք:

Ներսես

Դպրոցի բուֆետ է, որը միայն մանրածախ վաճառք է իրականացնելու, պարտադի՞ր է ՀԴՄ ունենալը, ԱՁ է – Տվյալ դեպքում պարտադիր չէ:

ԱՁ-ի բուֆետի աշխատողին կարո՞ղ ենք քաղիրավականով ընդունել գործի – Այո, կարող է:

Եվ ԱՁ-ի դեպքում կարո՞ղ է հաշվետվությունները ստորագրի այլ անձ, այսինքն՝ ստորագրելու լիազորությունը տա ուրիշին – Կարող է:

Նաիրա

Բարև Ձեզ, Մարի: Այո, պարտադիր է:
Կարդացեք Հարկային օրենսգրքի 380 հոդվածը: