Մարինե.
Բարև, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը ազատվում է աշխատանքից 2022 թվականի մայիսի 16-ից, կարո՞ղ ենք նրան տալ պարգևատրում մայիսի 31-ին: Կարո՞ղ ենք տալ պարգևատրման հրաման, որի մեջ ներառված լինի ազատվող աշխատակցի անունը, և հրամանը գրանցվի մայիսի 31-ին: Կանխավ շնորհակալություն:
Ոչ, չեք կարող: Պարգևատրման հրամանը տվեք ազատման հրամանի հետ միասին:
Մայիսի եկամտային հարկի հաշվարկի մեջ չի երևում, երբ եք դուք իրեն պարգևատրել, այնպես որ կարող եք 31-ով հրաման տալ։
Աշխատանքից ազատվելուց հետո ոչ մի իրավական ակտ չի կարող տարածվել նախկին աշխատակցի վրա: Գումար չլինելու դեպքում կարող եք ուշ վճարել, բայց հրամանը տվեք ազատման օրով:
Մինչև ազատումը պետք է խրախուսում և պարգևատրումներ ստանաք, ազատումից հետո հնարավոր չէ։
Սովորաբար նման դեպքում պարգևատրման հրամանը տրվում է ազատման հրամանից առաջ,որպեսզի վերջնահաշվարկի հաշվարկների կարգը չխախտվի:
Շնորհակալ եմ
Ազատելուց հետո հրաման չեք կարող տալ, այո, ազատման հրամանի օրով պարգևատրումը ձևակերպեք։