Անի․ Հարգելի հաշվապահներ, պարգևատրումը արձակուրդայինի մեջ մտնում է 1/12 չափով։ 4 ամսվա աշխատողին տվել ենք պարգևատրում 40%։ Կրկին պարգևատրման դեպքում արձակուրդայինի մեջ պետք է մտնի 1/12, թե՞ 1/4 մասով, քանի որ 12 ամիս չի աշխատել, այլ 4։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Արձակուրդի վերաբերյալ Ինչպե՞ս է հաշվարկվում օրերով հաշվարկվող ժամկետը Լրավճար, թե՞ հավելավճար Պարգևատրման գումարի վերաբերյալ Արձակուրդի հաշվարկի վերաբերյալ
Կրկին պարգևատրման դեպքում էլ արձակուրդայինի համար հաշվարկվելիք միջին աշխատավարձի թվի մեջ պետք է հաշվել 1/12 չափով,
Տիգրան, պարգևատրման ժամանակ աշխատել է 4 ամիս։ Արձակուրդային հաշվելիս կապ չունի՞ քանի ամիս է աշխատել, պետք է բաժանել 12-ի՞։
Հարգելի Անի, պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով՝ անկախ այն հանգամանքից, թե որքան ամիս է աշխատել աշխատողը:
Պետք է հաշվարկվի 1/12։