Պարգևավճարներ

Սոֆյա․

Պարգևավճարներ
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ ի՞նչ պարբերությամբ կարելի է վճարել պարգևավճարը և գոյություն ունի՞ պարգևավճարի գումարի սահմանաչափ, կարո՞ղ է պարգևավճարը ավելի մեծ լինել քան նախատեսված աշխատավարձն է /կես դրույք է/: Ե՞րբ են վճարում պարգևավճարը, կարելի է այն վճարել ոչ աշխատավարձի հետ:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ։ Պարգևատրումը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված կարգով և չափերով աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ամսական, եռամսյակային, կիսամյակային պարբերականությամբ կամ մեկանգամյա վճարվող վարձատրությունն է։
Պարգևավճարի չափը կարող է սահմանվել գործատուի հայեցողությամբ։ Այո, այն կարող է վճարվել աշխատավարձից առանձին։

Tigran

Պարբերությունը, եթե օրենքով սահմանված չէ, ապա վճարվում է տարբեր ժամկետների համար: Ցավոք չկա պարգևավճարի գումարի սահմանաչափ: Այո, կարող է պարգևավճարը ավելի մեծ լինել քան նախատեսված աշխատավարձն է /կես դրույք է/: Այո, կարելի է այն վճարել նաև առանձին:

Nerses

ի՞նչ պարբերությամբ կարելի է վճարել պարգևավճարը և գոյություն ունի՞ պարգևավճարի գումարի սահմանաչափ
Կարող եք վճարել ամսական կտրվածքով, սահմանաչափ այդպիսին չկա
կարո՞ղ է պարգևավճարը ավելի մեծ լինել քան նախատեսված աշխատավարձն է /կես դրույք է/:
Այո, կարող է, չկա արգելք։