Պարգևավճարի հաշվարկ

Մհեր․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Ինձ հետաքրքրող հարցը հետևյալն է.

2022թ. երկրորդ կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքի համար 2023թ. պարգևատրման գումարը աշխատակցի պաշտոնային դրույքով հաշվարկելու ժամանակ հնարավոր է հաշվարկը իրականացնել նախորդ տարվա չափով թե 2023թ։ Ո՞ր իրավական նորմով պետք է առաջնորդվել, խնդրում եմ օգնեք։

Օրինակ․

Աշխատակցի պաշտոնային դրույքը 2022թ. կազմել է 150 000 դրամ, որը հաշվարկվում է բազային աշխատավարձի և գործակցի կիրառմամբ, իսկ 2023թ. բազային աշխատավարձի փոփոխմամբ պայմանավորված դրույքաչափը ևս ավելացել է. Հիմա աշխատակցին պետք է պարգևատրենք նախորդ տարվա 2-րդ կիսամյակի համար, հրամանը կազմելով ըստ գործակցի արդյո՞ք ճիշտ կլինի օգտագործել նախորդ տարվա դրույքաչափը, թե՞ հաշվարկը պետք է իրականացվի նորով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Դուք պարգևատրումը տալիս եք նախորդ տարվա աշխատանքի դիմաց,հաշվարկեք նախորդ տարվա աշխատավարձի միջինով և պարգևատրեք,կարող եք նաև ինքներդ սահմանել ինչ որ տոկոս , գործակից և ըստ դրա պարգևատրել աշխատակիցներին:

Tigran

Քնարիկ ջան դու շփոթվել ես,սա պետական համակարգի մասին է հարցը, այնտեղի կարգը նման հարցերում ուրիշ հիմքերով է, ինչ իրանց կառավարությունը ընենց էլ իրանց գրագիտության մակարդակի նոր աշխատողները,

Tigran

Այսպիսի հարց գրելու դեպքում 1 գրում են թե ինչ ոլորտի մասին է, 2-րդ
ինչքան բյուջեով նախատեսվել է գումար դրա շրջանակնեորում էլ պետք է հաշվարկը ու բաշխումը կատարվի, 3 խորհրդակցեք սոցապնախարարության հետ կամ այլ կառույցի որտեղ զբաղվում են այդ հաշվարկի հարցերով,,

Մարիաննա

Բարև Ձեզ, Մհեր: Եթե աշխատակցին պետք է պարգևատրեք նախորդ տարվա 2-րդ կիսամյակի համար, ապա հաշվարկը պետք է կատարեք նախորդ տարվա դրույքաչափով: Եթե կառույցը պետական է, ապա պարգևատրման չափի հրամանը պետք է ստանաք վերադասից: Եթե մասնավոր կառույց է, առաջնորդվեք Ձեր ընկերության ներքին կանոնակարգով, այդ հարցը տնօրինության համաձայնությամբ է կարգավորվում: