Պարապուրդը հաշվարկելու վերաբերյալ

Hermine.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ խախտում կանեմ, եթե պարապուրդը չհաշվեմ աշխատողի միջին ժամային կամ միջին աշխատավարձի հիման վրա, այլ, հիմք վերցնեմ ընթացիկ սահմանաված աշխատավարձի չափը, սակայն էլի պահպանեմ նվազագույն աշխատավարձի մասին կանոնները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Եթե ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ընթացքում աշխատողն իր համաձայնությամբ ժամանակավորապես փոխադրվում է ավելի ցածր աշխատավարձով, սակայն իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող և առողջական վիճակին վնաս չպատճառող մեկ այլ աշխատանքի, ապա յուրաքանչյուր ժամի համար աշխատողին վճարվում է պարապուրդի ամսվան նախորդող նրա ժամային դրույքաչափով:
Հասկացել եմ, որ հիմա Ձեր մոտ այս տարբերակն է:

Hermine

Հարգելի Տիգրան, ճիշտն ասած, աշխատողներին չի առաջարկվել այլ պաշտոն՝ ավելի ցածր աշխատավարձով և այլ, սակայն վճարվել է ըստ սահմանված աշխատավարձի 2/3-ի չափով, այլ ոչ թե միջինի 2/3-ի:

Տիգրան

Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
Միջին ժամային աշխատավարձի չափը որոշվում է միջին ամսական աշխատավարձի և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների արտադրյալը բաժանելով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների ընթացքում տվյալ աշխատողի փաստացի աշխատած ժամերի քանակին:
Այն դեպքում, եթե հաշվարկված միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերը համապատասխանաբար ցածր են տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից, ապա միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերի փոխարեն համապատասխանաբար հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը:
Օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափերն են.
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ,
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ,
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ:

Ալլա

Պարապուրդի ժամանակ գործատուի պահանջով աշխատավայրում գտնվելու համար աշխատողին վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
Դա սահմանված է Աշխատանքային օրենսգրքով և միջին աշխատավարձի հաշվարկի համար ընդունված է միասնական հաշվարկի ձև։

Nerses

Դուք կխախտեք ԱՕ-ի 186-րդ հոդվածը: Սակայն իմ կարծիքով խնդիր չի առաջանա, եթե Ձեր կատարած հաշվարկի արդյունքում աշխատողը չտուժի:

Hermine

Շնորհակալ եմ հարցս հստակ հասկանալու համար: