Անուշ.
Բարև ձեզ։ 2 հարց ունեմ, եթե կարող եք օգնեք ։
Հարց 1. Հարկադիր պարապուրդը ամենամյա արձակուրդի հաշվարկի մեջ մտնու՞մ ա, թե՞ ոչ։
Հարց 2. Եթե աշխատողը 2021թ. նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 24-ը գտնվել ա ամենամյա արձակուրդում, ապա այս 2022թ. հոկտեմբերի 3-ից վերցրել ա իր այս տարվա ամենամյա 25 օր (մինչև նոյեմբերի 4-ը) արձակուրդը, ինչպե՞ս պետք այն հաշվել։ Աշխատավարձի չափը 110 000 կեղտոտը։ Որ 12 ամիս հետ ենք գնում, դա է ասածս, 2021թ. նոյեմբերը մտնու՞մ է հաշվարկի մեջ։
1. Եթե եղել է ոչ իր մեղքով պարապուրդում, ապա այդ ամիսները չեն մտնում։
2. Ոչ 2021թ. նոյեմբերը, ոչ դեկտեմբերը այդ 12 ամիսները հաշվարկի մեջ չեն մտնում։
Կներեք էլի, մեր մեղքով չի, համայնքն ա նստացրել, այսինքն՝ արձակուրդայինի հաշվարկի մեջ չի գրվում 68000 դրամը։
Ոչ, եթե ոչ իր մեղքով պարապուրդում է եղել։
Մի բան էլ հարցնեմ, եթե հետ ենք գնում 12 ամիս, կասեք հոկտեմբերն էլ ա մտնում, եթե հոկտեմբերը չհաշվենք սխալ կլինի բաժանենք ոչ թե 9 ամսվա վրա, այլ 8-ի սխալ կլինի, գոնե ի օգուտ աշխատողի լինի։
Միշտ արձակուրդայինից աշխատողները բողոքում են, որ աշխատավարձից ցածր են սատնում, լավ չկա մի ուրիշ հաշվարկ, որ գոնե արձակուրդ գնացողը չտուժվի։
Մանկապարտեզի աշխատողները վախենում են արձակուրդ գնան ցածր արձակուրդային ստանալու համար, կցանկանանք իմանալ հարգելի հաշվապահներ, կա՞ ուրիշ հաշվարկի ձև ի օգուտ աշխատողի գոնե։
Հաշվարկի կարգը միասնական է, տեսեք հաշվարկը ճիշտ եք կատարել։
Հոկտեմբերը չի մտնում, իսկ դուք ճիշտ եք հաշվարկ կատարում, նորմալ պայմաններում միջինը պետք է կազմի աշխատավարձի չափ, եթե արդեն տարիներով աշխատողներ են, միջինը բարձր է լինում աշխատավարձից, երբ պարգևատրումներ են ստանում, լրավճարներ։
Այսինքն՝ դա նորմալ ա, որ ամենամյա արձակուրդը միշտ ցածր լինում աշխատավարձից։
Ոչ նորմալ չի, եթե մարդը արդեն տարիներով աշխատող է, ավել պետք է ստացվի։
Իսկ ինչպես անենք , որ ավել ստացվի, եթե հաշվարկի կարգը էդպես է, կա ուրիշ հաշվարկի տարբերակ, օրենքով, խորհուրդ տվեք խնդրում ենք։
Հաշվարկը պետք է կատարվի ըստ ԱՕ 195 հոդվածի դրույթների։