Պասկալի գումարող մեքենան

Ֆրանսիացի Բլեզ Պասկալը սկսեց գումարող մեքենայի`”Պասկալինայի” ստեղծումը 1642 թ-ին 19 տարեկան հասակում` տեսնելով, թե ինչպես է աշխատում իր հայրը, ով հարկեր հավաքող էր և հաճախ ստիպված էր երկար ու ձանձրալի հաշվարկներ կատարել:

Պասկալի մեքենան իրենից ներկայացնում էր մեխանիկական մի սարք արկղիկի տեսքով, որի մեջ տեղադրված էին միմյանց հետ կապված բազմաթիվ ատամնանիվներ: Գումարվող թվերը ներմուծվում էին մեքենայի մեջ անվակների համապատասխան պտույտի օգնությամբ: Այդ անվակներից յուրաքանչյուրը բաղկացած էր մասերից, որոնց նշանակված էին 0-ից 9 թվերը: Որևէ թվի ներմուծման դեպքում անվակները պտտեցվում էին մինչև համապատասխան թվանշանը: Կատարելով լրիվ պտույտ` 9 թվանշանը գերազանցող ավելցուկը անվակը տեղափոխում էր հաջորդ կարգ` պտտեցնելով հարևան անվակը 1 պտույտ:

“Պասկալինայի” առաջին տարբերակները ունեին հինգ ատամնանիվ, հետագայում դրանց թիվը հասավ վեցի և ութի, ինչը թույլ էր տալիս

աշխատել ավելի մեծ թվերի հետ` ընդհուպ մինչև 9 999 999: Պատասխանը հայտնվում էր մետաղյա տուփի վերին մասում:
Անիվների պտտեցումը հնարավոր էր միայն մեկ ուղղությամբ, ինչը բացառում էր բացասական թվերով գործողությունների կատարումը: Այնուամենայնիվ, Պասկալի մեքենան թույլ էր տալիս կատարել ոչ միայն գումարում, այլ նաև այլ գործողություններ, չնայած այդ դեպքում կիրառվում էր կրկնակի գումարումների բավական անհարմար ընթացակարգ:

Որևէ թվի ներմուծման դեպքում անվակները պտտեցվում են մինչև համապատասխան թվանշանը

Չնայած ավտոմատ հաշվարկների առավելություններին՝ այսպիսի մեքենայի կիրառումը ֆինանսական հաշվարկներ կատարելու ժամանակ բավական դժվար էր այն ժամանակներում Ֆրանսիայում գործող դրամական համակարգի շրջանակներում: Այնուամենայնիվ, մոտ 10 տարվա ընթացքում Պասկալը պատրաստեց մոտավորապես 50 մեքենա, և նրան նույնիսկ հաջողվեց վաճառել դրանցից մի քանիսը:

Չնայած այն հիացմունքին, որն առաջացնում էր “Պասկալինան” բոլորի մոտ, մեքենան հարստություն չբերեց իր ստեղծողին: Այնուամենայնիվ, “Պասկալինայի” հիմքում դրված փոխադարձաբար կապված անիվների սկզբունքը գրեթե երեք հարյուրամյակ ընկած էր ստեղծվող հաշվարկող սարքերի մեծ մասի հիմքում:

Աղբյուր` accountant.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Hayarpi

Հետաքրքիր էր:

Մարիամ

Շնորհակալություն ինֆորմացիայի համար։