Ata.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես սկսնակ հաշվապահ եմ և հետևաբար խնդրում եմ օգնեք ինձ: Եթե հիմնադիրն ու տնօրենն է փոխվում (երկուսն էլ նույն մարդն է), ֆիզ. անձից տարածք է վարձակալել, իհարկե վարձակալության պայմանագրով, որը նոտարով կնքված է, այդ դեպքում պարտադի՞ր է, որպեսզի փոխվի պայմանագիրը, և տարբերություն կա՞ անհատույց օգտագործման է, թե վարձակալած: Եվ եթե պայմանագրի ժամկետը լրացել է, ինչպե՞ս պետք է վարվել: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Եթե պայմանագրի ժամկետը լրացել է, էլ ի՞նչ կապ ունի, ում անունով է կնքված եղել, պետք է նորը կնքեք, չէ՞: Կնքեք նոր տնօրենի անունից:
Շնորհակալ եմ պատասխանելու համար, բայց կա նաև պայմանագիր, որ ժամկետը չի լրացել, այդ դեպքում փոխելու կարիք կա՞, եթե տնօրենը փոխվել է:
Կարիք չկա փոխել գործող պայմանագիրը: Այն կնքված է կազմակերպության անունից, տնօրենի փոփոխությունը որևէ խնդիր չի առաջացնում: