Պայմանագրի կնքում

Կառա.

Բարև Ձեզ:
Ո՞ր գործարքների դեպքում են պարտադիր կնքում պայմանագրեր, կա՞ ինչ որ դրամային ցենզ: Օրինակ, մեզ համար ծառայություն են մատուցել 7000 դրամի չափով: Պե՞տք է արդյոք կնքենք պայմանագիր, թե՞ միայն վճարենք հաշվի հիման վրա:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վահե

Գործարքը քաղաքացու կամ կազմակերպության գործողությունն Է, որի նպատակն Է սահմանել, փոխել կամ դադարեցնել քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ։ Գործարքի հիմնական տեսակը պայմանագիրն է:
Գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով: Գրավոր պայմանագրի կատարմանն ուղղված գործարքները կարող են կողմերի համաձայնությամբ կնքվել բանավոր, եթե դա չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին և պայմանագրին:
Այսպես ՀՀ քաղ. Օր-ի 777 հոդվածի համաձայն ծառայությունների համար օրենքը սահմանում է հասարակ գրավոր ձև: Գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:Ինչ վերաբերվում է դրամային ցենզին նայել` ՀՀ քաղ.Օր-ի 297-րդ հոդվածը: