Պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով

Աստղիկ.

Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել 9 ամսով, և աշխատանքային պայմանագրում նշված է, որ աշխատելու է մինչև 01.11.2012, այդ դեպքում աշխատողը պայմանագիրը լրանալուց հետո պե՞տք է դիմում գրի աշխատանքից ազատվելու համար, թե՞ աշխատանքային պայմանագիրը ավտոմատ համարվելու է լուծարված: Եվ ազատման հրաման գրելուց ինչպե՞ս պետք է ձևակերպենք` համաձայն իր դիմումի, թե՞ աշխատանքային պայմանագրի օրինակ 4 կետի համաձայն: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարինա

Աշխատողը դիմում չի գրում, իսկ հրամանը ձևակերպվում է` լուծել (աշխատողի անուն ազգանուն…)-ի ըստ (ժամանակահատվածը պայմանագրի)թ-ը կնքած պայմանագրի, հիմք ԱՕ-ի կարծեմ 111 հոդվածի համաձայն:

T

Աշխատանքից ազատումը ձևակերպեք ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հոդված 111.Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով
2. Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ:
Նախ կկազմեք ծանուցում՝ ձեր դեպքում հոկտեմբերի 22-ով,(աշխատանքից ազատվելու օրվանից 10 օր առաջ, որը պետք է ստորագրվի աշխատողի և գործատուի կողմից):
Հրամանագրքում կլրացնեք. Այսինչ աշխատակցին ազատել աշխատանքից ս/թ. նոյեմբերի 1-ից, ՀՀ ԱՕ 111-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
Նաև չմոռանաք կատարել վերջնահաշվարկ 9 ամսվա համար:
Չգիտեմ` ձեզ մոտ ինչպես է արվում, բայց լավ կլինի, որ աշխատողը նաև ազատման դիմում գրի: