Պայմանագիր օտարերկրյա քաղաքացու հետ

Արմեն․

Բարև Ձեզ։ Օտարերկրացի փորձագետի հետ պետք է կնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր 5 օրվա համար։ Ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում իրականացնել։ Գրանցման, վճարման կարգը ի՞նչ կարգով է սահմանվում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

կախված է նաև թե որ երկրի քաղաքացի է, ծառայությունների մատուցման պայմանագրում սահմանեք ինչքան եք վճարելու, ինչի համար ու պահումներ կատարելու,

Արմեն

Փորձագետը Ավստրիայի քաղաքացի է, և Հայաստան է գալու մոտ մեկ շաբաթով։ Իսկ վճարումը կարո՞ղ ենք եվրոյով կատարել։

Tigran

հաշվարկները դրամով, իսկ պահումներից հետ վճարվող գումարի վճարումը կարող եք եվրոյով կատարել։

Ալիսա

Ներեցեք, իսկ կասեք խնդրեմ այդ օտարերկրացու մասին հայտ պե՞տք է ուղարկել հարկային, թե ոչ /որպես քաղաքացիաիրավական հարաբերություն/։

Tigran

այո, եթե քաղիրավականով է գրանցվելու

Nerses

Վերցրեք ծառայությունների մատուցման պայմանագիր և հարմարեցրեք Ձեր աշխատանքին, վճարման կարգը դուք որոշեք և գերք պայմանագրում։

Արմեն

Վճարումը եվրոյով կատարել կարո՞ղ ենք։

Nerses

այո

Արմեն

Բարև Ձեզ։ ՊԵԿ կարծիքը նմանատիպ հարցի վերաբերյալ՝

Ի պատասխան Ձեր 11․10.2022թ. գրության

Հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասը և 307-րդ հոդվածը, իրազեկման կարգով հայտնում ենք հետևյալը:

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի</p><p class="ql-align-justify"> - 1-ին հոդվածի համաձայն նույն օրենքը սահմանում է ՀՀ-ում արժութային գործարքների կնքման կարգն ու պայմանները, արժութային արժեքների տնօրինման, տիրապետման և օգտագործման դեպքերը, կարգն ու պայմանները, ինչպես նաև կարգավորում է ՀՀ-ում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ,

– 3-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» և «դ» ենթակետերին համապատասխան՝ ընթացիկ արժութային գործարքներ են համարվում ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի միջև կատարվող գործարքները կամ վճարումներըանկախ դրանց գումարային մեծությունից մասնավորապես՝ ապրանքների (գույքի) օտարման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման, ծառայությունների մատուցման դիմաց կատարվող վճարումները, ոչ առևտրային բնույթի փոխանցումները ՀՀ տարածք և ՀՀ տարածքից դուրս, ներառյալ աշխատավարձի, կենսաթոշակների, ժառանգությունների, ֆինանսական օգնության, նվիրատվությունների փոխանցումները,

– 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  ՀՀ տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են ՀՀ դրամով, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի։

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ անկանխիկ վճարումներ նախատեսող և գրավոր ձևով կնքված պայմանագրերում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, եթե այդ պայմանագրերը կնքվել են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի և իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ոչ ռեզիդենտի միջև,

– 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ տարածքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, ընթացիկ արժութային գործարքների դիմաց վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքները օրենքով նախատեսված դեպքերում կանխիկ և անկանխիկ իրականացվում են ՀՀ դրամով, բացառությամբ նույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերում նշված դեպքերի:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ՀՀ տարածքում նույն օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ կետի «դ» ենթակետում նշված ոչ առևտրային բնույթի գործարքները, բացառությամբ աշխատավարձի վճարումների, կարող են իրականացվել նաև արտարժույթով՝ օրենքով նախատեսված դեպքերում՝ կանխիկ և անկանխիկ ձևով:

ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 11.10.2005թ. «Հայաստանի Հանրապետությունում արժութային արժեք­ներով գործարքների իրականացման վերաբերյալ» N3 պաշտոնական պարզաբան­ման՝

– 2-րդ կետին համաձայն«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի իմաստով «ՀՀ տարածք» հասկացությունը<strong> </strong>համապա­տասխանում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով տրված հասկացությանը,</p><p class="ql-align-justify"> - 5-րդ կետին համաձայն օրենքի իմաստով կարևոր չէ, թե վճարումը որտեղ է իրականացվում, այլ կարևոր է, թե ինչպիսի գործարքի դիմաց է կատարվում վճարումը (օրինակեթե գործարքը կատարվում է երկու ռեզիդենտների միջև ՀՀ տարածքում, ապա վճարումը կանխիկ կամ անկանխիկ պետք է կատարվի ՀՀ դրամով, եթե նույնիսկ վճարման ենթակա գումարը հաշվեգրված է օտարերկրյա բանկում այդ ռեզիդենտների բանկային հաշիվներին),</p><p class="ql-align-justify"> - 9-րդ կետին համաձայն ՀՀ տարածքում աշխատա­վարձի վճարումն իրականացվում է ՀՀ դրամով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ աշխատավարձը վճարվում է ՀՀ արժույթով՝ կանխիկ կամ անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ․

1. արտարժույթով իրականացվող գործարքների (գնանշում, վճարում) նկատմամբ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումները (մասնավորապես` օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներ) վերաբերում են ՀՀ տարածքում իրականացվող գործարք­ներին: Նույն օրենքի կիրառման իմաստով գործարքը համարվում է իրականացված ՀՀ տարածքում, եթե գործարքին վերաբերող պայմանագիրը կնքվել է ՀՀ տարածքում: Հետևաբար՝ ՀՀ ռեզիդենտ կազմակեր­պության և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի միջև՝

– ՀՀ տարածքում կնքված ծառայությունների մատուցման պայմանագրում գնանշումը, ինչպես նաև դրա դիմաց վճարումը պետք է կատարվի ՀՀ դրամով,

– ՀՀ տարածքից դուրս կնքված ծառայությունների մատուցման պայմանագրում գնանշումները և դրանց դիմաց վճարումները կարող են կատարվել նաև արտարժույթով:

Միաժամանակ հայտնում ենք, որ ծառայությունների մատուցման պայմանագիրը ՀՀ տարածքում կնքված համարելու հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներով,

2. ՀՀ ռեզիդենտ կազմակերպության և ֆիզիկական անձանց (այդ թվում՝ ոչ ռեզիդենտ) միջև ՀՀ տարածքում ծագած (ՀՀ աշխատանքային օրենսգրքին համա­պատասխան կնքված աշխատանքային պայմանագրերի շրջանակներում) աշխատանքային հարաբերությունների (անկախ աշխատանքները այլ պետությունում կատարելու հանգամանքից) դիմաց աշխատավարձի գնանշումը և փոխանցումը (վճարումը) պետք է իրականացվի ՀՀ դրամով: