Լիանա․
Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է. եթե հաստիքացուցակով ընդունում ենք աշխատող որոշակի ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով, դրանից հետո կապում ենք անորո՞շ ժամկետով աշխատանքային պայմանագիր։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիանա․
Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է. եթե հաստիքացուցակով ընդունում ենք աշխատող որոշակի ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով, դրանից հետո կապում ենք անորո՞շ ժամկետով աշխատանքային պայմանագիր։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ժամկետը որոշում են գործատուն և աշխատողը, եթե ժամկետ որոշված չէ՝ այդ դեպքում անորոշ:
Եթե ժամկետը հստակ է, ապա նայեք ԱՕ հ.91-ի ու 93-ի այս դրույթները, պակաս տվյալ եք գրել.
1. Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:
3. Եթե փորձաշրջանն անցնելուց հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա նա համարվում է փորձաշրջան անցած, կնքված աշխատանքային պայմանագրի գործողությունը շարունակվում է, և գործատուն կարող է նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծել միայն սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով:
Եթե փորձաշրջանն անցնելուց հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա նա համարվում է փորձաշրջան անցած, կնքված աշխատանքային պայմանագրի գործողությունը շարունակվում է, և գործատուն կարող է նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծել միայն Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով:
Բարև Ձեզ: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի՝ «Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Եթե փորձաշրջանն անցնելուց հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա նա համարվում է փորձաշրջան անցած, կնքված աշխատանքային պայմանագրի գործողությունը շարունակվում է»: Արդեն կնքված պայմանագրում է փորձաշրջան սահմանվում, եթե որոշակի ժամկետով եք կնքել և ցանկանում եք երկարացնել ժամկետը, ապա կարող եք համաձայնագրով երկարացնել:
Փորձաշրջանը անցնելուց հետո աշխատողի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր անորոշ, թե որոշակի ժամկետով՝ կախված է աշխատանքի բնույթից կամ կատարվելիք աշխատանքից (ՀՀ ԱՕ հոդված 95):
Ժամկետ եթե գործատու և աշխատակցի միջև չկա, ապա այո, պայմանագիր կնքվում է անորոշ ժամկետով: