Լիլիթ Բալայան.
Հարցս հետևյալն է.
պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող ավտոմեքենայի անվադողերը և մարտկոցը մաշված են և ենթակա են դրանք նորով փոխարինելու: Կա՞ արդյոք որևէ իրավական ակտ, որը հիմք կհանդիսանա նշված հարցը օրենսդրորեն ճիշտ կազմակերպելու համար:
Հարգելի Լիլիթ, համաձայն գործող օրենքի տվյալ մեքենայի վրա կատարված տարեկան ծասսերը ս/թ հունվարի 1-ի դրությամբ մնացորդային արժեքի 10 տոկոսը գերազանցելու դեպքում կապիտալիզացվում են, այսինքն ավելացվում են մեքենայի արժեքին և կատարվում է ամորտիզացիայի վերահաշվարկ:
Ձեր դեպքում, եթե պահեստամասերի արժեքը չի գերազանցում մեքենայի մնացորդային արժեքի 10 տոկոսը, ամբողջովին ձևակերպվում է ծասսերով, եթե գերազանցում է գերազանցող մասը վերը նշված կարգով: